Մանկատան տեսախցիկը նկարահանել է այնպիսի կադրեր, որոնք տեսնելով՝ չեք կարողանա զսպել արցունքները

ANIMALI CELEBRI

Այս տեսանյութը հաշված օրերի ընթացքում տարածվել է ողջ համացանցում։ Այն հազարավոր մարդկանց ստիպել է հուզվել և ուրախանալ մանկատան փոքրիկ սանի համար։

Տաննա անունով աղջիկը շատ երկար էր սպասում, որ վերջապես կարողանա հայտնվել նոր ընտանիքում։ Նա արդեն ծանոթ էր որդեգրող ծնողների հետ, սակայն փաստաթղթերի ձևակերպման համար շատ երկար ժամանակ պահանջվեց։ Եվ ահա վերջապես, դպրոցի մենեջերը, որտեղ սովորում է Տաննան, հայտնեց աղջնակին, որ իրեն որդեգրել են։ Երեխան չկարողացավ զսպել էմոցիաները․ նա գցվեց կնոջ պարանոցին և ամուր գրկեց։

Ջեքին այնքան հուզված էր երեխայի ռեակցիայից, որ որոշեց համացանցում հրապարակել տեսախցիկի նկարահանած կադրերը։

Իր փոստում մենեջերը գրեց, որ դա իր կյանքի ամենահիանալի երկուշաբթիներից մեկն էր։ Որդեգրող ծնողներն իսկապես շատ ջանքեր էին գործադրել, որ կարողանան տուն տանել Տաննային։

Ջեքին հիացած էր Ֆիշերների ընտանիքով․ չնայած բոլոր դժվարություններին՝ իրենք հետ չկանգնեցին կայացրած որոշումից։

Ջեքին խոստովանում է, որ 12 տարվա աշխատանքային պրակտիկայի ընթացքում դա իր լավագույն օրն էր։

Տեսանյութը համացանցում հրապարակելով՝ Ջեքին ցանկացել է բոլորի հետ կիսվել ուրախությամբ և հիշեցնել, որ կյանքում դեռ լինում են հրաշքներ։

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Rate article