Ալկոհոլն օգտակար է շաքարախտով հիվանդների համար

STORIE DI VITA

Հարավ–Արևելյան համալսարանի բժշկական դպրոցի (Չինաստան) գիտնականները հայտարարել են շաքարախտով հիվանդների համար ալկոհոլի օգտագործման օգտակարության մասին։ Այս մասին խոսվել է Բարսելոնայում՝ Շաքարախտի ուսումնասիրման Եվրոպական ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ։

Մասնագետների խոսքերով՝ ալկոհոլի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների (ճարպերի) և ինսուլինի մակարդակը։ Օրական թույլատրվում է օգտագործել 20 գրամից ոչ ավել ալկոհոլ, որը համապատասխանում է մեկ ու կես շիշ գարեջրին, մեկ գավաթ գինուն կամ 50 մլ թունդ ալկոհոլային խմիչքին։

Գիտնականները նաև նշել են, որ շաքարախտով հիվանդները պետք է շարունակեն հետևել գործող բժշկական խորհուրդներին, որոնց համաձայն ալկոհոլի նկատամամբ նրանք պետք է չափազանց զգույշ լինեն։

Rate article