Քույրը կյանք է… 7 ապացույց, որ ավագ քույրը լավագույն ընկերն է կյանքում

ANIMALI CELEBRI

7 ապացույց, որ ավագ քույրը լավագույն ընկերն է կյանքում.

1.Ավագ քրոջդ հետ կարող ես խոսել ամեն ինչի մասին: Նա այն մարդն է, ում հետ կարող ես կիսվել, երբ չես ցանկանում խոսել նույնիսկ ընկերներիդ ու ծնողներիդ հետ, որոովհետև գիտես, որ նա երբեք չի դատի քեզ, քանի որ ինքն էլ անցել է նույն ուղով:

2.Նա միշտ կպաշտպանի քեզ, ինչ էլ որ լինի: Ավագ քրոջ ոսկե կանոնն է` «Միայն ես կարող եմ նեղացնել իմ փոքրիկ քույրիկին»: Նա միշտ պատրաստ է կանքնել թիկունքիդ, եթե որևէ մեկը փորձում է նեղացնել քեզ:

3.Նա փորձադաշտ է եղել ծնողներիդ համար: Նրանք արդեն փորձարկել են հնարավոր բոլոր պատիժները քրոջդ վրա և արդեն առավել հանգիստ են նայում քո թույլ տված սխալներին կամ, օրինակ, ուշ տուն գալուն, եթե նախապես զգուշացնում ես:

4.Նա օրինակ է քեզ համար: Դու միշտ կարող ես կրկնօրինակել նրան կամ սովորել նրանից: Բացի այդ, երբ ծնողներդ տանը չեն լինում, նա քեզ հետ է և հոգ է տանում քո մասին:

5.Նա օգնում է կատարել տնային աշխատանքը: Ավագ քույրը միշտ օգնում է պատրաստել դասերն ու շատ բան անում քո փոխարեն:

6.Նա օգնում է քե գտնել քո ոճը: Նա կարող է հուշել` ինչն է քեզ հարմար, ինչը` ոչ:

7.Նա ավելի լավ է ճանաչում քեզ, քան դու ինքդ:

աղբյուր

(Visited 2 times, 2 visits today)
Rate article