Աստղագուշակ օգոստոսի 9-ի համար.

STORIE POSIITIVE

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ ու արդյունավետ օր է: Դուք ունակ կլինեք ցանկացած գործից գլուխ հանել ու հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Լսեք խորհուրդները, բայց կուրորեն մի հետևեք դրանց. կարևոր կլինի շրջապատողների ասածների մեջ առողջ հատիկ գտնելը: Մի վախեցեք խախտել ավանդույթները, եթե զգում եք, որ դա կարող է օգտակար լինել:

Շատ Խոյեր պարգև կստանան ավելի վաղ կատարված աշխատանքի դիմաց: Չի բացառվում՝ ձեզանով հետաքրքրվեն ազդեցիկ անձինք: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր այսօր ձեզ առաջին անգամ կտեսնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր կիսում են ձեր նախասիրությունները, հետաքրքրություններն ու հայացքները: Կարող եք հուսալի համախոհներ ու նույնիսկ իսկական ընկերներ գտնել: Շատերին կհետաքրքրի ձեր կենսափորձը. չզարմանաք, եթե այսօր ձեր մասին սովորականից շատ պատմեք: Չի բացառվում՝ քիչ ծանոթ մարդու հետ ուզենաք զրուցել ձեր անձնականի մասին: Նման զրույցները կարող են շատ օգտակար լինել:

Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Որոշ Ցուլեր սիրային խոստովանություններ կստանան կամ առաջարկ, որը մերժելու ցանկություն չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խուսափեք դատարկ զրույցներից ու ոչ մի բանի շուրջ վեճերից: Աշխարհում ամեն ինչի մասին դատել սիրող մարդկանց հետ շփումները չափազանց շատ ժամանակ կխլեն, իսկ դուք կնախընտրեիք այդ ժամանակն ավելի օգտավետ անցկացնել: Գործերից ինքնուրույն գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան ինչ-որ մեկին օգնության հարցով դիմելը, պարտականությունների ու պատասխանատվության շուրջ պայմանավորվելը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գումարի ու ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Գործնական հոտառությունն ուժեղ կլինի: Հեշտությամբ կճանաչեք ուրիշի խորամանկությունները, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ չի լինի: Մարդիկ, ովքեր նախկինում հաճույքով օգնում էին ձեզ, չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը չպահի խոստումներն ու խախտի հին պայմանավորվածությունները: Դա կվշտացնի ու կստիպի հուզվել, կխանգարի կշռադատված որոշումներ ընդունելուն:

Շատ Խեցգետինների համար ավելի հեշտ կլինի միայն սեփական անձի վրա հույս դնելը: Կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից, որի պատճառով կարող է վատանալ ինքնազգացողությունը: Վնասակար սովորույթներից գոնե ժամանակավորապես հրաժարվեք, քանի որ այսօր դրանք ավելի մեծ վնաս կհասցնեն օրգանիզմին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ նոր գաղափարներ կունենաք, բայց դրանք բոլորն այնքան լավը չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ աշխատեք այն քննադատորեն գնահատել, փնտրել թույլ կողմերը: Կարող եք զրուցել մի մարդու հետ, որի փորձին վստահում եք, բայց նկատի ունեցեք, որ ձեր ծանոթները միշտ չէ, որ օբյեկտիվ կլինեն:

Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր, տարօրինակ հանդիպումներ: Որոշ Առյուծներ կծանոթանան անսովոր, ոչ ոքի չնմանվող մարդկանց հետ: Դա կօգնի նորովի նայել սովորական բաներին ու գլուխ հանել սեփական անձից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Դուք պետք է բազմաթիվ գործերից գլուխ հանեք, որոնց մեջ կլինեն նաև բարդերը: Օգնության վրա հույս դնել չարժե: Եթե համախոհներ հայտնվեն, դա կլինի միայն նրանից հետո, երբ արդեն ամենադժվար խնդիրները լուծած կլինեք: Ուշադիր եղեք. նախկինում ձեզ հիասթափեցրած կամ ինչ-որ բանով վնասած մարդիկ այսօր կրկին կարող են տհաճություններ մատուցել:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ, զուր ծախսեր: Ուշադիր պետք է լինեն ճամփորդող Կույսերը. տանից հեռու հնարավոր են տհաճ պատահարներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դժվարություններ կարող են ծագել, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Շատ պետք կգա հին փորձը: Հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի, արագ գլուխ կհանեք բարդ իրավիճակներից, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Երբեմն ստիպված պետք է լինեք ռիսկի դիմել: Նման պահերին ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչը կարելի է դնել խաղասեղանին:

Շրջապատողների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի, կգտնեք ամենասուր անկյունները հարթելու ձևը: Կուրախացնեն հին ընկերների հետ անսպասելի հանդիպումները, զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների համար բարենպաստ օր է: Շատ օգտակար ինֆորմացիա կստանաք, մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան կիմանաք: Օրվա առաջին կեսին ընդունած որոշումները ճիշտ կլինեն, իսկ ավելի ուշ սխալվելու հավանականությունը կաճի: Բացի այդ երեկոյան մոտ ավելի շատ կլինեն մարդիկ, որոնց չարժե վստահել. նրանք ուրիշների հորինածները որպես ճշմարտություն կարող են մատուցել:

Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն: Չի բացառվում՝ հարազատներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա և այն ցուցաբերելու համար ստիպված լինեք փոխել պլանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է: Դուք էներգիայով լի կլինեք, վճռական տրամադրված կլինեք, ունակ կլինեք անել այն, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Հրաշալի գաղափարներ կունենաք: Կօգնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Որոշ Աղեղնավորներ ազդեցիկ հովանավորներ ու ուժեղ համախոհներ կգտնեն, որոնց վրա դժվար պահին կարող են հույս դնել:

Գործեր շատ կլինեն, և երբեմն դրանց պատճառով պետք է հետաձգեք պլանավորած զվարճանքներն ու նշանակված հանդիպումները: Մարդիկ, ովքեր անհամբերությամբ են սպասել ձեզ հետ շփվելու հնարավորությանը, կարող են վշտանալ կամ վիրավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք շրջապատողներից շատ դժգոհություններ կունենաք, նրանք էլ՝ ձեզանից: Բացի այդ, հաճախ կբարկացնեն ուրիշների խոսքերն ու արարքները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ծանոթների խորհուրդները միայն կշեղեն ձեզ: Ինքնուրույն գործեք, հույս դրեք միայն ձեզ վրա և ոչ միայն կհաղթահարեք բոլոր փորձությունները, այլև հաճույք կստանաք տեղի ունեցողից:

Օրը հարմար է գումար ծախսելու համար. որպես պատասխան դրական հույզեր, իսկ երբեմն նաև իսկական ոգեշնչվածություն կստանաք: Մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուսման համար բարենպաստ օր է: Ձեզ մոտ հրաշալի կստացվի ինֆորմացիա հավաքելն ու վերլուծելը, խնդիրների իրական պատճառներն ու մյուսների չնկատած կապերը գտնելը: Աշխատեք ուրիշների գործերին չխառնվել, անտեղի խորհուրդներ չտալ. ձեր օգնությունը կարող է տեղին չլինել, իսկ խոսքերը վիրավորական կհնչեն:

Երեկոյան կարող եք հետաքրքիր վայր այցելել: Նոր տպավորությունները կոգեշնչեն: Կարող եք պլաններ կառուցել: Դրանք դեռևես ֆանտաստիկ կթվան, բայց հետո կվերադառնաք այդ մտահղացումներին, կհասկանաք, թե ինչպես է պետք կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ օր է, որը հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու գլխապտույտ հաջողություններ բերի: Դժվարություններն ու խնդիրները նույնպես քիչ հավանական են: Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Օրը հարմար է նաև նոր բան սովորելու համար, բայց այստեղ կարևոր է չշտապել ու անհապաղ արդյունքներ չակնկալել:

Երեկոյան լավ գաղափարներ կունենաք, բայց դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Շատ կարևոր է դեռևս ոչ ոքի հետ այդ գաղափարները չքննարկելը, խորհուրդներ ու հուշումներ չխնդրելը: Սպասեք և շատ շուտով ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ կարող եք խոսել ամեն ինչի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Rate article