ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Գործեր ու հոգսեր շատ կլինեն, բայց չեն հայտնվի այնպիսի խնդիրներ, որոնք չկարողանաք լուծել: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, բայց ձեռք բերված պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն, ավելի ուշ պայմանները կարող են հստակեցվել: Դա միայն ձեր օգտին է լինելու. ավելի շահավետ պայմանների հասնելու շանս կունենաք:
Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունենա, եթե միայն ինքներդ նախաձեռնող չլինեք: Մի հետևեք շրջապատողների տված բոլոր խորհուրդներին: Ուրիշների խոսքերը կարող են շեղել պատանի Խոյերին, ովքեր չափազանց շատ բան են սրտին մոտ ընդունում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ուշադիր եղեք: Օրը չի կարելի անհույս վատը համարել, բայց անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պետք է սովորականից մեծ ջանքեր գործադրեք: Անհաջող որոշումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ, այնպես որ՝ ձեր ամեն քայլը պետք է լավ մտածված լինի: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին կլինի: Հեռու մնացեք նրանցից, ովքեր հակված են արկածախնդրությունների ու հաճախ կասկածելի գործարքների մեջ են մտնում:
Մտերիմների հետ տարաձայնություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց լուրջ կոնֆլիկտ թույլ չտալը ձեր ուժերի սահմաններում կլինի: Լսեք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը շատ հագեցած ու հակասական կլինի: Բազմաթիվ գործեր ձեր ուշադրության կարիքը կունենան, հաճախ ստիպված եք լինելու մեկից մյուսին անցնել: Նման իրավիճակներում սխալներից խուսափելը դժվար կլինի, բայց ձեզ կհաջողվի ժամանակին նկատել ու ուղղել դրանք: Չի բացառվոմ՝ օգնության հասնի մեկը, որից նման բան ոչ ոք չէր սպասում: Որոշ Երկվորյակներ կընկերանան ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ:
Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կլսեք ինտուիցիային ու նախաձեռնող կլինեք հենց այն ժամանակ, երբ պետք է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հարմար օր է ապագայի պլաններ կառուցելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել և՛ ձեր ուժերը, և՛ ստեղծված իրավիճակը ու ձեր առաջ իրական նպատակներ դնել: Կարող եք ընտրված ուղղությամբ առաջին քայլերն անել, բայց կարևոր է չշտապել ու անհապաղ արդյունքներ չակնկալել: Հաջողությունը կժպտա համբերատարներին:
Մտերիմների հետ լուրջ հարցերը լավ է չքննարկեք, չհիշեք հին վեճերի ու տարաձայնությունների մասին: Հաճելի զրույցները, զվարճանքներն ու համատեղ հանգիստը հենց այն է, ինչ պետք է հարաբերությունները դեպի լավը փոխելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին դժվար կլինի չմտածված խոսքերից ու արարքներից խուսափելը: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, խուսափեք երկար զրույցներից նրանց հետ, ովքեր հանում են ձեզ հավասարակշռությունից: Լավ է, եթե կողքին լինեն համախոհները կամ պարզապես մարդիկ, ովքեր չեն կասկածում ձեր տաղանդներին ու ունակություններին:
Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի օգտակար գործերին, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Դուք բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնված ու դժվարությունների բախված մարդկանց օգնելու հնարավորությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հաջող, արդյունավետ ու հանգիստ օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դրանցից ոչ մեկը բարդ չի թվա: Ունակ կլինեք գլուխ հանել նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, բայց ոչ ոք ձեր հաջողությանը չի նախանձի ու չի փորձի խանգարել ձեզ: Հակառակը, ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել:
Կարող եք ամրապնդել հին գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք հեշտությամբ համակրանք կշահեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Արդյունավետ օր է: Հիմա ձեզ մոտ կստացվի այն, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր ժամանակի հետ ձեր ամենահուսալի համախոհները կդառնան: Մի կորցրեք ոչ ֆորմալ միջավայրում ինչ-որ կարևոր հարց քննարկելու հնարավորությունը. դրանից հետո այն ձեզ համար լավագույն ձևով կլուծվի:
Հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար. այստեղ սխալներ չեք անի, նույնիսկ եթե նվազագույն ինֆորմացիայի տիրապետեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ձեզ բարդ օր է սպասվում: Շատ նոր գործեր կունենաք, որոնք հաճախ շտապ ու միաժամանակ դժվար կլինեն: Դրա հետ մեկտեղ, կարող եք հույս դնել միայն սեփական ուժերի վրա: Եթե ինչ-որ մեկը ձեզ օգնություն առաջարկի, ապա միայն նրանից հետո, երբ աշխատանքի մեծ մասն արդեն արած կլինեք:
Մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. նրանք ներողամիտ չեն լինի ձեր թուլությունների հանդեպ: Աշխատեք քննադատությունները սրտին մոտ չընդունել. հաճախ դրանք կանեն այն մարդիկ, որոնց համար իսկապես շատ թանկ եք: Օրվա վերջին հավանական են լավ նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեր շատ նախաձեռնություններին կուղեկցի հաջողությունը: Օգտվեք բարենպաստ պահից ինչ-որ կարևոր բան ստանձնելու համար: Համախոհների աջակցության շնորհիվ կարող եք նույնիսկ սպասվածից լավ արդյունքների հասնել: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալներն ու կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխել:
Հավանական են անսովոր գործնական առաջարկներ: Որոշ Աղեղնավորների կառաջարկեն զբաղվել նրանով, ինչի մասին նշանի ներկայացուցիչները երկար էին երազել: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին հավանական են անսպասելի հանդիպումներ: Դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն. օրինակ կարող եք դեմ հանդիման դուրս գալ մեկին, ում մասին կնախընտրեիք չհիշել: Բայց նույնիսկ նման պատահարները ձեր տրամադրությունը երկար ժամանակով չեն փչացնի: Հաճախ դուք պարզապես աչք կփակեք նրա վրա, ինչը ձեզ դուր չի գալիս, փոխարենը կնկատեք ուրախության փոքրիկ առիթները:
Օրը հետաքրքիր իրադարձություններ կբերի, շատ Այծեղջյուրների այցի կգա ոգեշնչվածությունը: Սկզբում հրաշալի գաղափարներ կունենաք, իսկ հետո կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: Կարևոր կլինի սեփական հաջողությանը հավատալը: Եթե կասկածներ ունենաք, ոչ ոքի մի պատմեք դրանց մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում կարող եք ստանձնել բարդ գործերը. ամենայն հավանականությամբ շատ լավ գլուխ կհանեք դրանցից: Որոշ դժվարություններ հավանական են միայն այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին կլինի: Դուք կուզենաք արագ բարելավել ձեր ֆինանսական վիճակը, որի պատճառով սխալներ կանեք: Պետք չէ վստահել բոլոր նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում:
Օրվա երկրորդ կեսին շատ պետք է վիճեք, պաշտպանեք ձեր դիրքերը, պաշտպանվեք նրանցից, ովքեր փորձում են ձեզ վրա ճնշումներ գործադրել: Դա հոգնեցուցիչ կլինի, բայց եթե հիմա ամուր լինեք, հետո դրա համար բազմիցս շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք էներգիայով լի, վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Օրվա սկզբին նման տրամադրվածությունը հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել: Չի բացառվում՝ գլուխ հանեք մի գործից, որը ձեզ մոտ երկար ժամանակ անել չէր ստացվում: Սակայն դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կնվազի, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից բարդ կլինի: Այնպես որ՝ նրա համար ոչ մի լուրջ բան մի պլանավորեք:
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Ձեր կտրուկ խոսքերը կամ ոչ միանշանակ նկատողությունները երկար ժամանակ կհիշվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: