ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շփումների տեսանկյունից բարդ օր է. դուք հաշտ չեք լինի ո՛չ ինքներդ ձեր, ո՛չ էլ շրջապատողների հետ: Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, կոնֆլիկտներ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները, եթե ինչ-որ բան չձեռնարկեք: Երբեմն կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ամեն ինչում համաձայն էիք: Ամենն, ինչ կասեք, կարող է սխալ հասկացվել:
Լռությունը նույնպես սխալ կմեկնաբանվի: Փոխարենը օրը շատ հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Նույնիսկ ամենաբարդ գործերը հոգնեցուցիչ չեն թվա, երբ ձեզ ոչ ոք չշեղի: Հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրները, որոնցից նախկինում չէր հաջողվում գլուխ հանել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ընտանեկան խնդիրները: Պետք է ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը, միայնակ կարևոր որոշումներ ընդունեք: Սկզբում դա որոշ Ցուլերի կստիպի հուզվել, բայց հետո ինքնավստահությունը նրանց մոտ կվերադառնա:
Օրը համբերատարություն ու ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտություն, զիջումների գնալու պատրաստակամություն, և որ ամենակարևորն է խաղաղություն պահպանելու ցանկություն է պահանջում, նույնիսկ եթե այս ամենը մեծ ջանքեր պահանջի: Հրաժարվեք այն հարցերի քննարկումից, որոնց պատճառով նախկինում վեճեր են ծագել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջողությունների հասնել կարելի է, բայց դա հաստատակամություն ու նույնիսկ համառություն կպահանջի: Մտածածից չեք հրաժարվի ու ճիշտ կվարվեք. նպատակն իրականում ավելի մոտ է, քան կարող է թվալ: Բայց երբեմն հանգիստ պետք է նույնիսկ ձեզ: Դադար վերցրեք, իսկ հետո վերադարձեք նրան, ինչով զբաղվում էիք:
Օրվա երկրորդ կեսը խոստանում է առաջինից հեշտ լինել: Այդ հատվածում կարող եք ինչ-որ մեկին դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Որոշ Երկվորյակներ անսպասելի կստանան շատ ազդեցիկ մարդկանց աջակցությունը ու դրա շնորհիվ կհաղթեն հին մրցակիցներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Նոր գաղափարներ կունենաք, և դրանք հաճախ ավելի լավը կլինեն, քան կարծում եք: Այնպես որ՝ անցեք մտածածն իրագործելուն, ոչինչ մի հետաձգեք: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել, ընդ որում՝ լրիվ անշահախնդրորեն: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան:
Օրը հարմար է չպլանավորված գնումների, ինչպես նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Երեկոյան հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հաջող կսկսվի: Այս հատվածում կարևոր ինֆորմացիա կստանաք, ինչպես նաև ինչ-որ նոր ու հետաքրքիր բան կմտածեք: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կարող եք քննարկել ապագայի պլանները. համախոհները կհուշեն՝ ինչպես կյանքի կոչեք մտածածը:
Օրվա երկրորդ կեսին կարող են դժվարություններ ծագել: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ֆինանսների կամ ունեցվածքի հետ: Միջոցները տնօրինել չկարողացող մարդիկ շատ բարդ վիճակում կհայտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ հաջող օր է: Շփումները հաճելի ու օգտակար կլինեն, համատեղ գործունեությունն էլ՝ արդյունավետ: Ձեզ կօգնի բնատուր հմայքը, բացի այդ, շատ լավ կհասկանաք մարդկանց, որոնց հետ պետք է գործ ունենաք: Այսօր հավանական են դրական փոփոխություններ նաև անձնական կյանքում: Օրինակ՝ հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ, որը շուտով կարևոր կդառնա ձեզ համար:
Շատ Կույսեր այսօր լավ նորություններ կստանան, կիմանան, որ վերջին շրջանում անհանգստացնող իրավիճակը բարեհաջող լուծում է ստացել: Դրանից հետո ավելի հեշտ կլինի ապագայի պլանների ու առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հարմար օր է ինքնուրույն աշխատանքի համար: Այսօր կարող եք կարևոր որոշումներ ընդունել, ոչ ոքի չդիմել խորհրդի խնդրանքով ու ոչ ոքի օրինակին չհետևել: Սխալների հավանականությունը նվազագույն է: Ձեր գործնական հոտառությունը շատ սուր կլինի, այն կօգնի շահավետ գործարքներ կնքել, եկամուտների նոր աղբյուր գտնել: Որոշ Կշեռքներ աշխատանքին ու կարիերայի զարգացմանը վերաբերող նոր գաղափարներ կունենան:
Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Ճանապահին հաստատած ծանոթություններն անպայման օգտակար կլինեն: Հնարավոր են հաջող գնումներ ու անսպասելի նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շատ կարևոր կլինի ցանկացած խնդրի լուծմանը լուրջ մոտենալը: Դա վերաբերում է նաև առօրյա գործերին, որոնցից սովորաբար շատ հեշտ եք գլուխ հանում: Հիմա անուշադրությունը, անկարգապահությունը կարող են խնդիրների հանգեցնել: Բացի այդ, պայմանները հաճախ սպասվածի նման չեն դասավորվի և պետք է ժամանակին արձագանքեք իրադարձություններին:
Հավանական են չպլանավորված գործնական հանդիպումներ, համագործակցության անսպասելի առաջարկներ: Օրը հարմար է տնային ու ընտանեկան գործերի համար: Կարող եք գլուխ հանել կուտակված կենցաղային խնդիրներից, ինչպես նաև վերանորոգում կամ տեղափոխություն պլանավորել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Տպավորվող, զգայուն ու խոցելի կլինեք: Մի կողմից՝ դա օրը կբարդացնի, քանի որ անտեղի ասված խոսքը կամ սուր նկատողությունը երկար ժամանակով կփչացնեն տրամադրությունը: Մյուս կողմից էլ հենց ձեր ընկալունակ լինելու շնորհիվ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կհասկանաք նրանց, ում խոսքերն ու արարքները նախկինում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցնում:
Բարենպաստ օր է կենսակերպի մեջ փոփոխություններ անելու համար: Ձեզ համար դժվար չի լինի վնասակար սովորույթներից ու այն ամենից հրաժարվելը, ինչը խանգարում է առաջ շարժվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Մի տրվեք ձեր թուլություններին: Օրը գայթակղություններով լի կլինի, որոնց դիմակայելը դժվար կլինի: Բայց դուք շատ բան կկորցնեք, եթե պահի ցանկություններին տրվեք ու դրանց համար զոհեք պլանավորած գործերը: Եվս մեկ վտանգ կդառնան պատրանքները, որոնց գերին կդառնաք:
Իրատես եղեք, և դա կօգնի խուսափել շատ խնդիրներից: Կարևոր քայլեր անելուց առաջ խորհրկացեք նրանց հետ, ում վստահում եք: Ճիշտ որոշում ընդունելու համար սեփական գիտելիքները հիմա չեն բավականացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը կապված կլինի փոփոխությունների հետ: Տեղի ունեցողի համար միշտ ուրախ չեք լինի, բայց ամեն ինչ ձեր օգտին կլինի: Այնպես որ՝ մի պայքարեք պայմանների դեմ, այլ փորձեք ձեր պլանները հարմարեցնել դրանց: Կարող եք կիսվել ձեր գաղափարներով ու քննարկել ուրիշների մտահղացումները. երկուսն էլ շատ հետաքրքիր կլինեն:
Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Արագ ճիշտ տպավորություն կկազմեք նոր ծանոթների մասին, հեշտությամբ կկռահեք նրանց իրական հետաքրքրություններն ու ցանկությունները: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում: Այդ հատվածում ավելորդ բաներ լավ է չխոսել, խոստումներ չտալ ու բարդ գործեր չստանձնել: Կոնֆլիկտներ հեշտությամբ կծագեն, իսկ ցանկացած սխալ կարող է տհաճությունների շարքի սկիզբ դառնալ: Չմտածված խոսքերը կարող են փչացնել նախկինում ներդաշնակ հարաբերությունները:
Բարենպաստ կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Դա հաջող շրջան է, որը թույլ կտա ոչ միայն ուղղել բաց թողած սխալները, այլ նաև անցնել նոր գործերի: Օգտակար կլինի համառ լինելը. ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց հաջողության հասնելու շանսերը մեծ են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: