Հավատացնում ենք, որ կստանաք հրաշալի արդյունք։
Քրքումը՝ զարմանալի համեմունք է, այն դեռ վաղ ժամանակներից է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ։
Կարող եք օգուտ ստանալ քրքումից՝ ընդամենը սնունդի մեջ ավելացնելով։ Սակայն առավելագույն արդյունք կլինի, եթե ամեն առավոտ քրքումով ջուր խմեք։
Ահա թե ինչպես պատրաստել այն․
- 230գ ֆիլտրացրած ջուր
- 1/2թ․գ․ քրքում
- 1/4 թ․գ․ սև պղպեղ՝ ըստ ցանկության
- 1թ․գ․ մեղր՝ ըստ ցանկության
Տաքացնել ջուրը՝ չհասցնելով եռման աստիճանի։
Քրքումը լցնել բաժակի մեջ։
Դանդաղ խառնել ջրի հետ՝ որ լիարժեք լուծվի։
Ավելացնել պղպեղն ու մեղրը․ սա միայն ցանկության դեպքում։
Ահա թե ինչ արդյունք է ապահովում նման ըմպելիքը․
Քրքումը լավացնում է իմունային համակարգը, նվազեցնում մրասծության, հարբուխի կամ այլ տհաճ ինֆեկցիաների ռիսկը։
Քրքումի հակաբակտերիալ ազդեցությունը կօգնի արագացնել վերքերի լավացման գործընթացը։
Քրքումով ջուրը դադարեցնում է բորբոքումը, որն առաջացել է հոդերի վնասումից, այդ պատճառով էլ ըմպելիքը կօգնի կանխարգելել հոդացավերն ու արթրիտը։
Քրքումը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, որը դառնում է սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի պատճառ։
Քրքումը լավացնում է լյարդի աշխատանքը՝ օգնելով օրգանիզմին քայքայել կուտակված տոքսինները։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։