Մեզանից շատերն օգտագործում են վազելինը միայն իր՝ մաշկը փափկեցնող հատկությունից օգտվելով: Համոզված ենք, երբեք ձեր մտքով չի անցել, որ հասարակ վազելինը կարող է իր կիրառման անհավանական հատկությունների շնորհիվ համարվել այդքան էֆեկտիվ և հայտնի:
Սակայն այսուհետ, իմանալով վազելինի այս հատկությունների մասին, երբ այն ձեզ օգնության կհասնի ամենադժվարին ու կարևոր պահերին, այն կդառնա ձեր կոսմետիկական միջոցների անբաժան բաղկացուցիչ մասը:
Այսպես՝ վազելինի միջոցով դուք կկարողանաք ավելի երկար պահպանել օծանելիքի բույրը, այն կօգնի ձեզ մազերը ներկելիս, որպեսզի խուսափեք դեմքին ավելորդ ներկ քսվելուց։ Այն դարչինի հետ խառնելով՝ կունենաք հաճելի հոտով ու երանգով շրթներկ։
Եղունգներին լաք քսելիս կարող եք մի փոքր վազերին քսել մատներին, և լաքը եղունգների շուրջբոլորը չի կպչի։ Այն հիանալի կերպով մաքրում է դիմահարդարումը և սնուցում է մաշկն առանց այն գրգռելու։ Վազելինը կօգնի ձեզ նաև հոնքերը հարդարելիս:
Տեսանյութի միջոցով ծանոթացեք, թե էլ որ դեպքերում կկարողանաք օգտագործել այս հրաշք ու անչափ էժան միջոցը: