
Խոսքը գնում է մի ըմպելիքի մասին, որը 100% բնական է և արդյունավետ կերպով մաքրում է ձեր անոթները՝ ճարպերից և տոքսիններից, որոնք մեծ վնաս են հասցնում օրգանիզմին:
Այս միջոցը պաշտպանում է մրսածությունից, հարբուխից և այլ հիվանդություններից, որոնք կարող են ազդել արյան վրա: Մաքրում է լյարդը և պաշտպանում ազատ ռադիկալներից:

Անհրաժեշտ է.
- 8 պճեղ սխտոր
- 8 կիտրոն
- կոճապղպեղի արմատ՝ 4-5 սմ
- 4լ ջուր
Պատրաստման եղանակ.
Սկզբում մաքրել և լվանալ կոճապղպեղը: Հետո նույնն անել սխտորի հետ: Երկու բաղադրիչներն էլ մանր կտրատել: Ավելացնել կիտրոնը և բլենդերի միջոցով մանրացնել բոլոր բաղադրիչները:
Մանրացրած զանգվածը լցնել կաթսայի մեջ և ջուր լցնել: Դնել միջին կրակի վրա և սպասել, որ եռա: Հանել կրակից և թողնել, որ սառի: Խառնուրդը լցնել ապակե բանկայի մեջ:
Օգտագործեք այս ըմպելիքից 1 բաժակ՝ ուտելուց առնվազն 2 ժամ առաջ: Որոշ ժամանակ անց կնկատեք զարմանալի փոփոխություններ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon







