Օրգանիզմը շլակներից մաքրելու մասին շատ են խոսում, բայց այս հարցի շուրջ բժիշկների համայնքում միակարծություն չկա: Ոմանք առհասարակ չեն ընդունում «շլակ» հասկացությունը ու ասում են, որ օրգանիզմում ամեն ինչ բնական է, այդ թվում՝ որոշ «խցանումները», ու դրանցից օրգանիզմն ինքնուրույն է ազատվում ու աստիճանաբար:
Մյուսներն էլ խորհուրդ են տալիս մշտապես մաքրել օրգանիզմը՝ դուրս բերելով այդ նույն շլակները:
Իհարկե այս հոդվածի շրջանակում հնարավոր չէ վերլուծել թե ով է իրավացի, ով՝ ոչ, բայց եթե հավատում եք, որ ձեր օրգանիզմը մաքրման կարիք ունի, ապա ձեզ թերեւս օգտակար կլինի օրգանիզմը ըստ ամիսների մաքրելու խորհուրդները:
Եվ այսպես, օրգանիզմի կանխարգելիչ մաքրումներն ավելի լավ է անեք աստիճանաբար ու հետեւյալ գրաֆիկով:
Հունվար՝ լեղապարկ
Փետրվար- միզապարկ
Մարտ- ստամոքս
Ապրիլ – հաստ աղի
Մայիս –բարակ աղի
Հունիս- ողնաշար
Հուլիս – երիկամ
Օգոստոս – փայծաղ
Սեպտեմբեր – լյարդ
Հոկտեմբեր – գլխուղեղ
Նոյեմբեր – թոքեր
Դեկտեմբեր- սիրտ
Հատկանշական է, որ առավելագույն արդյունավետության նպատակով բոլոր մաքրող բուժակարգերը անհրաժեշտ է համապատասխանեցնել լուսնային օրերի հետ: Օրինակ՝ ընդհանուր մաքրող բուժակարգերն ավելի օգտակար են, եթե դրանք կատարեք Լուսնի երկրորդ ու չորրորդ փուլերի ժամանակ:
Սակայն եթե դուք սնվեք ճիշտ, չծանրաբեռնեք ստամոքսը, բնական հակաօքսիդանտներ պարունակող սնունդ օգտագործեք, ամենայն հավանականությամբ դուք ոչ մի մաքրիչ բուժակարգերի կարիք չեք ունենա։
Աղբյուրը՝ Elle.ru