Շատերի համար դանդուռը պարզապես մոլախոտ է, սակայն այս հոդվածը կարդալուց հետո նրանք կփոխեն կարծիքը
Դանդուռը ֆանտաստիկ հատկություններով օժտված բույս է, որը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար:
Դանդուռի տերեւները պարունակում են վիտամիններ ու հանքանյութեր, որոնք լավացնում են օրգանիզմի ընդհանուր վիճակը, իսկ ամբողջ բույսը՝ վինամին E: Արմատը պարունակում է գլյուկոզիդներ, միկրոտարրեր: Դանդուռը ունի միզամուղ եւ հակաբորբոքային հատկություն: Նրանում առկա երկաթն ու կալցիումը ամրացնում են ոսկորները: Սերմերը շատ դիմացկուն են: Բույսը կարող է ապրել 25 տարի:
Այս բույսը պարունակում է մեծ քանակության Վիտամին А , ավելի շատ, քան կանաչ տերեւավոր բանջարեղենները, որոնք կանխում են քաղցկեղը: Հարուստ է նաեւ սրտի հիվանդություններն ու ինսուլտը կանխարգելող օմեգա-3 ճարպաթթուներով: Բացի այդ, ազատ է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներից:
Դանդուռը հանգիստ կարող է փոխարինել սպանախին: Դրանից կարելի է պատրաստել աղցաններ, բուտերբրոդներ եւ քանի որ այն հարուստ է սպիտակուցներով, ապա հաղորդում է էներգիա եւ ուժ: