Դիետա տարեցների համար. ինչպես ազատվել ավելորդ քաշից՝ խուսափելով առողջական խնդիրներից

STORIE DI VITA

Տարեցների համար հատուկ սննդակարգի մշակումն ամենաբարդ խնդիրներից մեկն է սննդաբանների համար, քանի որ նման սննդակարգը պետք է օգնի ազատվել ավելորդ քաշից, սակայն չպետք է հանգեցնի մկանային ու ոսկրային հյուսվածքների կորստի, ինչն այդքան էլ հեշտ չէ: Սակայն ամերիկացի գիտնականներին հաջողվել է ելք գտնել:

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Ուեյք Ֆորեսթ համալսարանի գիտնականներն առաջարկել է տարեց մարդկանց համար մշակված սննդակարգի իրենց տարբերակը, որն առանձնանում է ցածր կալորիականությամ ու մեծ քանակությամբ սպիտակուցներով: Սննդակարգի արդյունավետությունն ապացուցվել է կամավորների օգնությամբ անցկացված գիտափորձի միջոցով:

Գիտափորձին մասնակցել է 65 տարեկանից բարձր 96 մարդ: Գիտնականները չափել են կամավորների մարմնի ընդհանուր զանգվածը, ինչպես նաև մկանային ու ոսկրային զանգվածը, որից հետո բաժանել են նրանց երկու խմբի: Առաջին խմբի կամավորները սնվում էին օրական չորս անգամ՝ օգտագործելով ցածր կալորիականությամբ, սակայն անյուղ սպիտակուցներով հարուստ մթերք և բանջարեղեն, մինչդեռ երկրորդ խմբի կամավորների համար որևէ առանձնահատուկ սննդակարգ չէր մշակվել:

Որոշ ժամանակ անց գիտնականները կրկին չափել են կամավորների քաշն ու մկանային ու ոսկրային զանգվածը և պարզել, որ առաջին խմբի կամավորներն ազատվել են միջինում 8կգ ավելորդ քաշից՝ միաժամանակ պահպանելով մկանային ու ոսկրային հյուսվածքներն ու անգամ բարելավելով դրանց վիճակը, մինչդեռ երկրորդ խմբի կամավորների մոտ քաշի փոփոխություն գրեթե չի նկատվել:

Այս գիտափորձը ցույց է տվել, որ սպիտակուցներով հարուստ սննդակարգը լավագույն միջոցն է տարեցների քաշը կարգավորելու, առողջական վիճակը բարելավելու և կյանքը երկարացնելու համար:

Rate article