Ախտանիշներ, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, սակայն դրանք չափազանց վտանգավոր են մեր առողջության համար

STORIE DI VITA

Խորհուրդ չենք տալիս զբաղվել ինքնաբուժությամբ, սակայն կան նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դրանք կարող են վտանգ ներկայացնել առողջության համար:

Այտուցված կոպեր

Այդ կերպ օրգանիզմը կարող է հաղորդել երիկամների հետ կապված խնդիրների մասին, հատկապես եթե այդ երևույթն ուղեկցվում է ընդհանուր հյուծվածությամբ և մաշկի գունատությամբ:

Աչքերի զգայունություն՝ լույսի հանդեպ

Սա կարող է լինել ալկոհոլի և ծխախոտի չարաշահումից հետո: Ժամանակն է դադարել դա անել: Սակայն դա կարող է լինել նաև վիտամինների պակասից: Այդ դեպքում պետք է ավելի շատ պանիր, գազար և լոլիկ ուտել:

Աչքերի սպիտակուցների գույնի փոփոխում, աչքերի տակ մուգ շրջաններ

Եթե կարմրել են աչքերի սպիտակուցները, չափեք ճնշումը, այն կարող է բարձր լինել: Դեղնությունը կարող է վկայել լյարդում բիլիրուբինի բարձր մակարդակի, նաև ֆերմենտատիվ ֆունկցիաների խանգարման մասին:

Ճաքած շուրթեր

Եթե շուրթերի վրա նկատում եք ճաքեր, զգում եք մկանային թուլություն, սկսվել է մազաթափություն, դա վկայում է օրգանիզմում վիտամին В2 պակասի մասին: Հավասարակշռությունը վերականգնելու հարցում կօգնեն հետևյալ մթերքները. ձու, կաթնամթերք, ընկույզ, լոլիկ, դեղձ, տանձ, սոյա և ծաղկակաղամբ:

Լեզվի վրա սպիտակ նստվածք

Սա հաճախ լինում է մրսածություն ունեցող մարդկանց մոտ: Եթե նկատվում է կարմրություն լեզվի եզրերի հատվածում, ապա մեծ է գաստրիտի հավանականությունը:

Похожее изображение

Չորություն բերանում

Սովորաբար դա լինում է ի պատասխան սթրեսի և ապրումների: Բայց եթե չորությունը երկար է տևում, և դուք նյարդայն եք դարձել, ուրեմն ձեր օրգանիզմը В3-ի (նիկոտինային թթվի) պակաս ունի: Այն կարող եք գտնել թռչնամսի, ընկույզի, տավարի մսի և ծլած ցորենի մեջ:

Նաև պետք է հաշվի առնել, որ բերանում լինում է չորություն շաքարային դիաբետի սկզբնական շրջանում:

Վերքերի դանդաղ լավացում

Հավանաբար, ձեր օրգանիզմում նկատվում է ցինկի պակաս, որը կարող եք հեշտությամբ լրացնել՝ սննդակարգում ներառելով ծովամթերք և լոբեղեն:

 

Rate article