5 կարևոր կետ․ Ինչպես են տղամարդիկ դանդաղ, բայց հաստատուն քայլերով ոչնչացնում իրենց կնոջ սերը․․․ հաճախ չեն էլ նկատում սա

Ինչու՞ են քանդվում ընտանիքները։ Չէ որ հարաբերությունների սկզբում կինն ու տղամարդը միմյանց հանդեպ սիրով լցված են, ամեն ինչ անում են իրար երջանկացնելու համար։ 

Ամուսնալուծության բազմաթիվ պատճառներ կան, սակայն կխոսենք այն մասին, թե ինչպես են տղամարդիկ ակամա քայքայում կնոջ սերն իրենց հանդեպ։

Ուշադրության պակաս

Կնոջ համար ուշադրությունը օդ է, սնունդ։ Նույնիսկ եթե ծանր օր եք ունեցել, դա չի խանգարում տուն գալուն պես գրկել ձեր կնոջը, համբուրել։ Մի՞թե հնարավոր է այնքան հոգնել, որ չկարողանաք հարցնել, արդյոք նա լավ է թե ոչ, ինչ է արել ողջ օրվա ընթացքում։

Ռոմանտիկայի պակաս

Հիշու՞մ եք՝ սկզբում ինչպես էր ամեն ինչ։ Անակնկալներ, ծաղիկներ, ժամադրություններ։ Նման մանրուքները լցնում են կնոջը էներգիայով, ստիպում հավատալ, որ ձեր հարաբերությունները ողջ են, կան, ծաղկում են։ Թույլ մի տվեք, որ կենցաղը ոչնչացնի ամեն ինչ։

Գովեստի խոսքեր

Կանայք ունեն սրա կարիքը։ Կարող եք գովել համեղ կոտլետներ պատրաստելու, կամ երեխայի համար գեղեցիկ հագուստ գնելու, վերնաշապիկը արդուկել չմոռանալու համար։

Շատ քննադատություն

Նույնիսկ եթե ձեր քննադատությունները ունեն հիմնավորում, արդարացի են, միևնույնն է, դրա չարաշահումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հավանաբար հարաբերությունների սկզբում ձեզ նման բան թույլ չէիք տա։

Համեմատում

Անկեղծ ասեք, ձեզ դուր կգա՞, եթե ձեր կինը համեմատի ձեզ այլ տղամարդկանց հետ։ Օրինակ, ասի, որ իր տնօրենի կազմվածքն ավելի գեղեցիկ է, կամ իր ծանոթը ավելի լավ է կարողանում մեքենա վարել։ Ձեր կնոջը համեմատելով ուրիշ կանանց հետ՝ ուղղակի քայքայում եք ձեր ընտանիքը։ 

 

Like this post? Please share to your friends:
NOUS ET NOS FAVORIS