Տեղական Հիտլեր-ասրյանը պահանջագիր-վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին եւ նշված է ինչ-որ հիսուն օրվա ժամկետ․․․

ANIMALI CELEBRI

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեղական Հիտլեր-ասրյանը պահանջագիր-վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին եւ նշված է ինչ-որ հիսուն օրվա ժամկետ.. չեմ էլ ուզում անդրադառնալ պահանջին, որովհետեւ մենք իշխանություն չունենք հանձնելու, առավել եւս ձեզ տալու։

Ես հասկանում եմ, որ ձեզ լարել ու բրախել, բայց դուք կամ հիսուն օրվա մեջ վերանայեք ձեզ, ձերոնց պահվածքը, կամ վերջապես հասկացեք ու հաշտվեք, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ, ձեր հաթաթաներ բանեցնելու, սպառնացող, ձեր կիսագողական վարքով, լպիրշ բառամթերքը դեր չի խաղալու։

Մնացել է տեղական Հիտլերը վրա տա, ու պատկերացնո՞ւմ եք` ազգովի քշված ենք։
Այո՛, ես չեմ էլ ուզում պատկերացնել, տեղական Հիտլերի ջղայնանալու չափը` անչափ, ի՞նչ կարող է մեզ հետ պատահել։ Մեղայասսու։

Rate article