Վերջապես, լավ լուր: Հանում ենք դիմակները:

ANIMALI CELEBRI

<

Վերջապես, լավ լուր: Հանում ենք դիմակները:

ՀՀ ԱՆ հաղորդագրություն է տարածել, որում, նշված է. «Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում վերջին շրջանում դիտվում է COVID-19 հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը: Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ, բնակության վայրում,

ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի,Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի), անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս), հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների, լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների, ծխելու, խմելու և սնվելու ժամանակ, առո ղջապահության նախարարի կողմից հաստատված սան իտարական կանոններով սահմանված այլ դեպքերի, հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս, հոգ եկան խանգարումներ և վարքի խա նգարումներ ունեցող անձանց, կոգնիտիվ խանգ արումներ ունեցող անձանց, դեմքի վնաս վածք ունեցող կամ բերանի շրջանում դիմած նոտային միջամտության ենթարկված անձանց»։

ԱՂԲՅՈՒՐ

Rate article