Սևակ Խանաղյանը ներկայացրել է նոր՝ «Жди меня там» երգի տեսահոլովակը

ANIMALI CELEBRI

Սևակ Խանաղյանը ներկայացրել է նոր՝ «Жди меня там» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել «Жди меня там» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլավակը, որը հասանելի է երգչի՝ «YouTube»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Սևակ Խանաղյանն է, գործիքավորումն իրականացրել է Արման Փահլեվանյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արա Ղազարյանն է:

Հեղինակկատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին ՀայաստանումՏաշիրի մարզի Մեծավան գյուղումԵրաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակերբ լսել է հոր ակորդեոնով կատարումներըԱվարտել է տեղի երաժշտական դպրոցըԴպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ՄոսկվաՍովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնիՄոսկվայի պետական դասական էստրադայինջազային ակադեմիայի վոկալի բաժիններումՄասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:

Անժելա Համբարձումյան

Rate article