«Սրճարանում մատուցողուհի եմ աշխատել․․․»․ Մարիամ Փաշինյանի անկեղծ հարցազրույցը․ Մանրամասներ

ANIMALI CELEBRI

Armenian Report առցանց հարթակը հարցազրույց է վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի հետ: Հարցազրույցի ընթացքում Մարիամ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ է զգում՝ լինելով ՀՀ վարչապետի դուստրը:

«Դա նորմալ է, բայց միևնույն ժամանակ՝ բարդ: Բայց մեզ համար դա նորմալ է, չեմ կարող որևէ հատուկ բան նշել: Նա միշտ էլ շատ զբաղված է եղել աշխատանքով: Բազմաթիվ ծնողներ օրվա ընթացքում երկար ժամերով աշխատում են: Ճիշտ է, մեզ համար դժվար է եղել, բայց նաև հետաքրքիր, որովհետև մենք նրանից այնքան բան ենք սովորել», – նշել է Մարիամը:

Մարիամ Փաշինյանը նաև հայտնում է, որ հեղափոխության օրերին սովորում էր արտերկրում և պատրաստվում քննությունների, սակայն շատ է ցանկացել ամեն ինչ թողնել և գալ Հայաստան: Սակայն, ի վերջո, որոշել է մնալ և ավարտին հասցնել քննությունները:

Այնուհետև հարցազրույց վարողը Մարիամ Փաշինյանին հարց է ուղղել՝ արդյո՞ք ընտանիքում գիտեին, որ հայրը նման մեծ նախաձեռնություն է իրականացնելու:

«Ես միանշանակ գիտեի, որ նման մի բան է կատարվելու: Ես դա գիտեի 2008թ.-ի ցույցերից հետո: Այդ ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ և ցույցերի ղեկավարներ ձերբակալվեցին: Իմ հայրը մոտ 1.5 տարի թաքնվում էր ոստիկանությունից, այնուհետև 1.5 տարի անցկացրեց բանտում:

Երբ նա դուրս եկավ, ես գիտեի, որ նման մի բան տեղի կունենա: Իսկ ինչ վերաբերում է հենց Թավշյա հեղափոխությանը, մենք այդ մասին խոսել ենք ձմեռային արձակուրդների ընթացքում, երբ ես տանն էի: Նա մեզ ասաց, որ նման մի բան է ցանկանում անել»,-հայտնել է Մարիամ Փաշինյանը:

Իսկ հեղափոխության ընթացքին Մարիամը հետևել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես մյուսները: Իսկ արդեն իշխանափոխությունից հետո, Մարիամ Փաշինյանի խոսքով, ինքը ոչ թե զարմացել է, այլ երջանիկ է եղել. ինչպես և բոլորին, իրեն էլ թվացել է, թե հրաշք է կատարվել:Մարիամ Փաշինյանը նաև խոսել է Հայաստանում կանանց իրավունքների և ընտանեկան բռնության մասին:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, հայ տղամարդիկ շատ հարգանքով են վերաբերում կանանց և իրենց ընտանիքին: Սակայն, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում էլ, ըստ Մարիամի, կան ընտանեկան բռնության դեպքեր, որոնց մասին չի խոսվում: Մարիամ Փաշինյանի համոզմամբ՝ խնդիրը լուծելու համար այն պետք չէ անտեսել, դրա մասին հարկավոր է խոսել:

Մարիամ Փաշինյանը նշել է, որ իր 11-ամյա քույր Շուշանը շատ է կարոտել իրենց հին տունը և իրենց հին կենսակերպը, սակայն Փաշինյան ընտանիքի անդամները փորձում են մնալ այնպիսին, ինչպիսին եղել են:Իսկ կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ըստ Մարիամի, պետք է աշխատել, ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը կգա և իրենց կյանքում ինչ-որ բան կփոխի:

«Ես ինքս էլ սրճարանում մատուցողուհի եմ աշխատել, երբ շատ ավելի երիտասարդ էի: Ուզում եմ ասել, որ եթե աշխատանքիդ արժանապատվությամբ մոտենաս, քո տնտեսական վիճակը կբարելավես, իսկ եթե նստես և բողոքես, ավելի հեշտ աշխատանքի ձգտես ավելի բարձր աշխատավարձով, ոչինչ չի ստացվի», – նշել է Մարիամ Փաշինյանը:

Իսկ արդյո՞ք Մարիամ Փաշինյանը կմտնի քաղաքականություն՝ նրա խոսքով, կախված է իրավիճակից:Նիկոլ Փաշինյանի դստեր ամբողջական հարցազրույցին կարող եք հետևել կից տեսանյութում:

(Visited 565 times, 1 visits today)
Rate article