Սկեսուրս առանց իմ թույլտվության բոլորին ասաց իմ հղիության մասին, իսկ որոշ ժամանակ անց ես կորցրեցի երեխայիս․․․

ANIMALI CELEBRI

Մենք ամուսնացած ենք արդեն 8 տարի։ Վերջին 2 տարին  փորձում էի հղիանալ, բայց ապարդյուն։ Դեկտեմբերին թեստը վերջապես ցույց տվեց բաղձալի երկու գծերը:  Ուրախությամբ կիսվեցինք միայն ամենամտերիմների՝ մայրիկների հետ։ Սկեսուրս հատկապես ուրախ էր՝ ամուսինս նրա միակ զավակն է, նա արդեն 43 տարեկան է (ես 7 տարով փոքր եմ)։

Խնդրեցինք այս մասին ոչ մեկին չասել, քանի որ հղիությունս դեռ փոքր էր։ Ես նույնիսկ հայրիկիս և քրոջս դեռ չէի ասել. Եվ պատկերացրեք, մի երկու օր հետո հայրս զանգահարում է ինձ ու սկսում նկատողություն անել, որ ես իր հետ չեմ կիսվել այս ուրախալի լուրով։ Իսկ այդ մասին նա իմացել է սկեսուրիցս։

Ես վիրավորված էի։ Սկզբում ամուսինս պաշտպանում էր մորը՝ ասելով, որ չի կարծում, որ մայրը նման քայլ կանի։ Բայց հետո մեզ շնորհավորեց ամուսուս մեծ մորաքույրը։ Իսկ մեր ընդհանուր ծանոթները հանդիպելիս քիչ էր մնում փորս շոյեին՝ քաղաքը փոքր է, բոլորն իրար ճանաչում են և լուրերը շատ արագ են տարածվում։

Բայց 2 շաբաթ հետո ես գնացի հիվանդանոց և իմացա, որ հղիությունս նորմալ չի զարգանում և կան խնդիրներ: Ես կորցրեցի փոքրիկիս և դա մեծ վիշտ էր մեզ համար: Եվ հիմա, սկեսուրիս շնորհիվ, ես պետք է բոլորին ասեմ այդ ցավալի լուրը։ Վեց ամիս հետո մենք կրկին կփորձենք: Բայց այդ ժամանակ ես հաստատ սկեսուրիս ոչինչ չեմ ասի։ Թող նեղանա ինչքան ուզում է, ինձ համար նրա արարքը աններելի դավաճանություն է։

Ես չեմ կարողանում նեչել նրան իր բերանբացության համար․․․

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Rate article