Չեմ կարողանում ներել եղբորս՝ մայրիկիս անտեսելու համար, ինչպես կարող է որդին չզանգել, չիմանալ ոնց է մայրը… օգնեք, ինչպես խելքի բերեմ նրան

ANIMALI CELEBRI

Վերջերս լրացավ  իմ 41 տարին: Մայրիկս  արդեն 60 անց է: Որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ կապվում մայրիկիս հետ:  Երիտասարդ  տարիներին ես  ավելի շատ ժամանակ էի անցկացնում ընկերուհիներիս հետ, նրանց ինձ ավելի մտերիմ էի համարում: Ինձ թվում էր մայրիկս ինձ չի հասկանա,  ու հետո կարծում էի, որ ընկերուհիներս ավելի լավ խորհրդատուներ էին;

Սակայն այժմ ես լիովին վստահում եմ միայն մայրիկիս, իմ իմաստուն ու բարի մայրիկին:

Եղել են դեպքեր, երբ ես նրան նեղացրել եմ,  սակայն նա միշտ ներել է ինձ ու  երբեք երես չի թեքել ինձանից, իմ սիրասուն ու քնքուշ մայրիկը;

Ես ամուսնացած եմ, երեխաներ ունեմ, նվիրված եմ իմ ընտանիքին, սակայն  մայրիկս ինձ համար առանաձնահատուկ նշանակություն ունի: Ես ամեն օր, օրը մեկ –երկու անգամ զանգահարում եմ ու հետաքրքրվում եմ նրա առողջական վիճակով, մտածում եմ, որ նրա  ինքնազգացողությունը կարող է վատանալ, կամ հնարավոր է ինչ որ բանի կարիք ունի և զարմանում եմ, թե ինչպես  իմ եղբայրը, որ քանի տարի է արդեն ապրում է Ռուսաստանում, չի բարեհաճում զանգահարել ու խոսել մայրիկի հետ, լսել նրա ձայնը:

Ինչպե՞ս է կարողանում գլուխը դնել բարձին ու քնել, եթե տեղյակ չէ, թե ինչպես է մայրիկը, այն միակ էակը, ով կյանք է պարգևել  ու  ողջ կյանքում ոչինչ չի պահանջել, մի՞թե նա արժանի չէ գեթ մի հեռախոսազանգի: Որքան եմ վիճել եղբորս հետ, ես նրան չեմ կարողանում  ներել մայրիկին անտեսելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

(Visited 1 times, 1 visits today)
Rate article