ՈՒՇԱԳՐԱՎ: Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիա անողները աղբ են լցրել քաղաքապետարանի մուտքի մոտ:

ANIMALI CELEBRI

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիա են անում մի խումբ քաղաքացիներ՝ աղբ լցնելով քաղաքապետարանի մուտքի մոտ: Նրանք բողոքում են մայրաքաղաքում իրականացվող աղբահանության վատ որակի դեմ:

Ակցիայի մասնակիցներից երեքին ոստիկանները բերման են ենթարկել: Ոստիկանները պահանջում են, որպեսզի քաղաքացիները հավաքեն քաղաքապետարանի մուտքի մոտ լցրած աղբը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձել է ակցիային:

https://www.lragir.am/wp-content/uploads/2019/07/mailservice-4-20.jpg

«Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։

Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, եւ հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երեւան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթեւացնի աղբահանության հարցը։ Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, եւս 10-ի գնումը ընթացքի մեջ է։

Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում և պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, ևս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար եւ խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

Rate article