Որտեղից է տանը ձմռանը փոշի կուտակվում… ահա հիմնական աղբյուրները

ANIMALI CELEBRI

Արդյո՞ք երբևէ մատծել եք, թե որտեղից է տանը այդքան շատ փոշի հավաքվում, ու հատկապես այն դեպքում, երբ կանոնավոր կերպով տանը մաքրություն եք անում: Տաք եղանակին, երբ պատուհանները միշտ բաց են լինում, դեռ հասկանալի է: Իսկ ահա ձմռանը պատուհանները բացում ենք շատ կարճ ժամանակով՝ միայն օդափոխելու համար, բայց միևնույնն է, տանն ամենուր փոշի է կուտակվում:

Պարզվում է՝ դա ունի մի քանի պատճառ:

Բույսեր

Սենյակային բույսերը բարենպաստ են ազդում բնակարանի օդի վրա, մաքրում են ու լցնում թթվածնով: Սակայն հենց դրանք էլ դառնում են փոշու առաջացման պատճառ: Բանն այն է, որ ծաղիկները տարածում են մանր փոշի, որը միանում է այլ մասնիկների հետ և կուտակվում մակերեսների վրա:

Խոնավ մաքրություն անելիս մի մոռացեք նաև ծաղիկների տերևների մասին:

Փափուկ կահույք

Հավանաբար փափուկ կահույքը մաքրում եք միայն այն ժամանակ, երբ դրա վրա ինչ-որ բան է թափվում: Լավագույն դեպքում անցնում եք փոշեկուլով: Բայց դա էլ քիչ է: Պետք է պարբերաբար իրականացնել բազմոցի, բազկաթոռների և աթոռների լիարժեք մաքրում:

Գորգեր

Նախկինում գորգերը համարվում էին ճոխություն. դրանք փռում էին բոլոր սենյակների  հատակներին և կախում պատերին: Հիմա նման դեկորից շատերն են հրաժարվում, քանի որ գիտեն, որ այն մեծ քանակությամբ փոշի է կլանում: Եթե սիրում եք գորգեր, ուրեմն հաճախակի լվացեք դրանք, մաքրեք փոշեկուլով և թափ տվեք:

Փափուկ խաղալիքներ

Ամեն նոր փափուկ խաղալիքն իրենից ներկայացնում է օդը աղտոտող փոշու աղբյուր: Խաղալիքները պետք է հաճախակի լվանալ:

Անկողին

Անձնական հիգիենայի կանոններին համաձայն, անկողնային պարագաները պետք է լվանալ շաբաթական 1 անգամ, բացի այդ, կարևոր է առավոտյան արթանանալուց հետո օդափոխել այն 15 րոպե և միայն հետո հավաքել: Այդպես կկանխարգելեք փոշու կուտակումը և տարածումը:

 

Rate article