Շուշան Պետրոսյանի կոշտ անդրադարձը Անդրանիկ Քոչարյանին

ANIMALI CELEBRI

Картинки по запросу Շուշան Պետրոսյանի Անդրանիկ Քոչարյանին

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա հետեվյալ միտքն է արտահայտել.

Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով. պայմանական կարող է տալ իր մայրիկի ու անհայտ հայրիկի անունը:

Արձագանքելով՝ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Բեղ-մորուքի առկայությունը դեռևս տղամարդ լինելու փաստ չի , արա’ , մի քեզ ձի’գ պահի…Գնամ Կոնչիտա լսեմ…

Կ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հետևյալ գրառումն է կատարել.

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանի հասցերին թույլ է տվել արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն ԱԺ պատգամավորին, կամ հանձնաժողովի նախագահին, այլև պարզապես տղամարդուն:

Քաղաքական թոհուբոհի մեջ նիկոլական ֆեյքերն ու ֆեյք-գործիչները շարունակում են սրբապիղծ կերպով ոտնահարել տարրական բարոյականության և բարոյագիտության բոլոր սահմանները:

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից պահանջում եմ պատասխանատվության ենթարկել տղամարդավայել պահվածքի և բարոյականության մասին մոռացած սույն պատգամավորին, ակնկալում եմ նաև հրապարակային ներողություն Արփինե Հովհաննիսյանից:

Հ.Գ. Հիշեք, որ նման կեղտոտ քարերը անպայման վերադառնում են շպրտողի ճակատին:

Rate article