Նստեք, իմացեք. Մեկուկես տարի մնացել եմ ԱԱԾ նկուղում… Սասուն Միքայելյանը` Մարուքյանին

ANIMALI CELEBRI

OkԱզգային ժողովը այսօր` ապրիլի 13-ին, 14 կողմ, 77 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Լուսավոր Հայաս-տան» խմբակցության կողմից ներկայացված արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի

միջոցառումների իրա-կանացումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ներկայացված առաջարկները համահունչ են, բայց մետրոպոլիտենի գործունեության վերանայումը ռիսկային է։ Նա նշեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ հանդես եկավ ԼՀԿ-ի առաջարկների վերաբերյալ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ավելի վաղ արված հայտարարությանը, թե ՔԿՀ-ներում չեն թողնում դատապարտյալներին զբոսնել, ասաց, որ նման բան չի եղել:

«Ախր պիտի նստես, որ իմանաս։ Նման բան չի եղել, որ կալանավայրերից ամեն օր չհանեն։ Ես մեկուկես տարի մնացել եմ ԱԱԾ նկուղում, ամեն առավոտ հանել են ման տվել` էն իշխանության օրոք»,- ասաց նա։

Տեղից Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանն արձագանքեցին, որ նամակներ են ստացել դրա մասին, սակայն Սասուն Միքայելյանը չհավատաց։

«Ես ասում եմ՝ ըտենց բան չկա, նստեք, իմացեք»,- կրկնեց Սասուն Միքայելյանը, ինչը առաջացրեց բոլորի ծիծաղը դահլիճում։

Rate article