«Նոր տարուն հրավառություն չեմ անելու ինչպես միշտ, տոնածառ չեմ դնելու, հայաթս չեմ զարդարելու, բայց…». Գարիկ Գալիկյան

ANIMALI CELEBRI

Գարիկ Գալիկյանն իր սոցհարթակում գրում է. «Նենց տպավորություն է, որ ամենաակտուալ խնդիրը Հայաստանում դա Ամանոր անել չանելն է։ Ի վերջո ոչ ոք իրավունք չունի իր կարծիքը պարտադրել դիմացինին, յուրաքանչուր մարդ ինքն է որոշում իր ապրելու ձևը։

Օրեր առաջ անդրադարձել էի այս խնդրին ու նշել, թե Ամանորը նշելու տարբերակներից որն է անընդունելի՝ Ամանորն նշողներին քննադատողների համար։ Ինչ վերաբերվում է Ամանոր նշել չնշելուն, ասեմ իմ կարծիքը:

Ես Ամանորին հրավա ռություն չեմ անելու ինչպես միշտ, տոնածառ չեմ դնելու, հայաթս չեմ զարդարելու, սակայն իմ տանը սեղան դնելու եմ, ու դա ոչ թե նրա համար, որ որոշ մարդիկ քննադատում են Ամանոր նշողներին, այլ նրա համար, որ տենց ենք հարմար գտել ընտանիքով, բայց ասեմ, որ այդ ամենը անողներին էլ չեմ քննադատելու, քանի որ ես դրա իրավունքը չունեմ։

Հիմա ինչ ես դավաճա՞ն եմ։ Մեր նահատակներին պետք է հարգել ու հիշել, ոչ թե Ամանոր չնշելով, այլ մինչև կյանքի վերջ հիշելով և խոնարհվելով թե իրենց թե իրենց ծնողների առաջ։ Խոնարհումս Ձեզ ՀԵՐՈՍԱԾԻՆ ԾՆՈՂՆԵՐ, և ԻՅԱՐԿԵ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ, ՎԻՐԱ ՎՈՐՎԱԾ, ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ և ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՈՂՁ ԱՌՈՂՋ ՎԵՐԱԴԱՐՁԱՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ և ՍՊԱՆԵՐԻՆ»:

Rate article