«Մել» ֆիլմում իր գլխավոր դերակատար լինելու մասին խոսել է Հովհաննես Ազոյանը

ANIMALI CELEBRI

Հիշեցնենք, այսօր live24.am-ը գրել էր, որ Հովհաննես Ազոյանը «Մել» ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերում՝ մարմնավորելով Մելինե Դալուզյանին…

Հայաստանի ազգային կինոկենտրոնում մեկնարկել են «Մել»-ի նկարահանումները՝

նվիրված Հայաստանի պատմության մեջ առաջին չեմպիոն-տրանսգենդերին՝ Մելինե Դալուզյանին…

«Ֆիլմի երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը։ Գլխավոր դերում խաղում է Հովհաննես Ազոյանը,

ով շատ լավ էր նայվում տրանսգենդերի դերում և մենք որոշում կայացրեցինք վերցնել հենց նրան այդ դերում», – մեկնաբանեց ֆիլմի ռեժիսյորը և շարունակեց․

«Ազոյանը յուրահատուկ դերասան է, ով կարող է մարմնավորել և տրանսգենդերի, և միասեռականի, թմրամոլի, մինչև անգամ կենդանիների»…

Ֆիլմը նախատեսված է «12+» հանդիսատեսի համար…

Նախագծի հովանավորն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը…

Tiv1-ը, լուրերի իսկությունը պարզելու նպատակով, կապվեց դերասանի հետ…

Հովհաննես Ազոյանը Tiv1-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը՝ այն բնութագրելով որպես պրովոկացիա…

Նշենք, որ «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է…

Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ…

Rate article