Հայրիկ, սիրելիս, կարոտել եմ քեզ…հուզիչ տողեր՝ նվիրված հորը…առանց արցունքների կարդալն անհնար է

ANIMALI CELEBRI

Հայրիկ, սիրելիս, կարոտել եմ քեզ…հուզիչ տողեր՝ նվիրված հորը…առանց արցունքների կարդալն անհնար է

Հայրիկ, սիրելիս, կարոտել եմ քեզ,

Ժպիտդ բարի, շոյանքներդ հեզ,

Քո խորհուրդների կարիքն եմ զգում,

Ու պատասխաններ երբեք չեմ գտնում:

Այցի եմ գալիս քո գերեզմանին,

Ցավ է իմ հոգում, վիշտն է իմ սրտին,

Արցունքներս մեղմ հոսում են շիրմիդ,

Ու ես լավ գիտեմ, թափվում են դեմքիդ:

Ուզում եմ դեմքդ օծել համբույրով,

Սակայն օծվում է դեմքդ… արցունքով:

Հայրիկ, սիրելիս, սիրտս է ցավում,

Երբ նկարիդ եմ կարոտով նայում:

Կարծես՝ արցունքս ես մաքրում քո ձեռքով,

Շոյում ես դեմքս, այտս համբուրում,

Ու կամաց ասում.
«Շատ եմ կարոտում»…

Rate article