Կապշեք, երբ իմանաք, թե ինչ է ասել Քիմ Քարդաշյանն Նիկոլ Փաշինյանի հզոր ելույթի մասին․

ANIMALI CELEBRI

Մինչ այդ հիշեցնենք թե ինչ էր ասել մեր վարչապետը՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին․․․

Մեր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի առանձնացնել Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ընդունված համատեղ ուղերձը՝ ուղղված մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանը…ենք համարում ինչպես մեր երկրներում, այնպես էլ արտասահմանում ապրող ժամանակակից երիտասարդներին ակտիվ իրազեկումն այն վճռորոշ դերի մասին, որ մեր ժողովուրդներն ունեցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում․․․

Տարբեր գնահատականներով, այդ պատերազմում զոհվել են հայկական ծագում ունեցող մինչև 300 000 տղամարդ և կին…

Մեր ժողովրդի ներկայացուցիչները ոչ միայն պայքարել են խորհրդային բանակի շարքերում, այլև ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիստների կողմից գրավյալ երկրներում գործող դիմադրության շարժմանը: Իմիջիայլոց, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարներից մեկը՝ Միսաք Մանուշյանը, հայ է եղել…

 

Մենք աջակցում ենք այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը միտված ցանկացած կառուցողական քայլի և դեմ ենք դրանց սուբյեկտիվ մեկնաբանության փորձերին․․․

Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել…

Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը…

Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է,

որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ…

Եվ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ իսկապես շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում…

Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր․․․

Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել…

Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը…

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում նույնպես, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին. ընդամենը մի քանի ամիս առաջ մենք կրկնապատկել ենք Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։ Կարծում եմ, որ դա իսկապես շատ կարևոր որոշում է․․․

Փաշինյանի այս գրագետ պատասխանը մեծ ֆուրոր առաջացրեց՝ Հայաստաում ու նա սահմաններից դուրս, անգամ հայկական սփյուռքն է արձագանքել․․․

Բանը հասել է նրան, որ այ թեմային է անդրադարձել նաև՝ Հայաստանից նոր մեկնած Քիմ Քարդաշյանը․․․

Վերջինս ասել է, որ շատ տպավորված է վարչապետի ելույթից։ Ես հաճելիորեն զարմացա․ նա իսկական դիվանագետ է

Rate article