Պատրաստման եղանակը պարզից էլ պարզ է, խմորը կարող եք սառեցնել և օգտագործել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 3 բաժակ, 750գ
- չոր խմորիչ՝ 7գ
- կարագ՝ 200գ
- շաքարավազ՝ 3թ․գ․
- աղ՝ 1թ․գ․
- գոլ ջուր՝ 85մլ
- ձու՝ 1 հատ
- գոլ կաթ՝ 130մլ
Պատրաստման եղանակ․
Ջրի մեջ լցնել չոր խմորիչը, 1թ․գ․ շաքարավազ։
Թողնել տաք տեղում 15 րոպե, խառնել։
Ալյուրը մաղելով լցնել սեղանին, խառնել աղի և մնացած շաքարավազի հետ։ Ալյուրի մեջ կտրատելով ավելացնել կարագը։ Խառնել ձեռքերով կամ դանակով, որ մանր փշուր ստացվի։
Խմորիչային զանգվածին ավելացնել ձուն, կաթը և լավ խառնել։
Ալյուրից սար ձևավորել, մեջտեղի հատվածում փոսիկ անել, լցնել հեղուկ զանգվածը։ Հունցել հարթ, փափուկ խմոր, անհրաժեշտության դեպքում կարող եք մի քիչ ալյուր կամ ջուր ավելացնել։
Խմորը փաթաթել սննդային տոպրակով և ուղարկել սառնարանը, թողնել 1,5-2 ժամ։
Օգտագործել խմորն ըստ ցանկության։
Բարի ախորժակ։