Իշլի քուֆթա կամ մեջով քուֆթա՝ համից չեք կշտանա։ Տեսանյութ

ANIMALI CELEBRI

Հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակների հարգարժան իշլի քուֆթան հանդիսանում է մեր ամանորյա սեղանների անբաժան մասնիկը։ Տան անդամները գիտեն, եթե տարվա մնացած ժամանակահատվածում կամ այլ տոներին առիթ չունենան համտեսելու այս համեղ ուտեստը, ապա Նոր տարվա տոներին բոլոր տների սեղաններին այն իր մշտական տեղն ունի։

Բայց այստեղ հետաքրքրական է մեկ այլ բան, որ գրեթե բոլոր տներում Ամանորին այն մատուցվում է հյուրերին ու բոլորը կարող են փաստել՝ ամեն տեղ այն այլ համ ունի։ Կախված բաղադրատոմսից, պատրաստման եղանակից , միգուցե շատերի համար տարօրինակ թվա, ինչու չէ՝ այն պատրաստող ձեռքերից ու դրանցից ստացած լիցքերից, այս ուտեստի համաը միշտ տարբերվող է լինում։ Մի տես այն անմահական համեղ է լինում, մի տեղ առանձնահատուկ ոչնչով չի գրավում, իսկ պատահում են դեպքեր, որ ուղղակի այն մնում է ափսեում։

Այսօր Ձեզ ենք ներկայացնում իշլի քուֆթայի կամ մեջով քուֆթայի բաղադրատոմս, որից օգտվելու դեպքում, որից օգտվելու դեպքում, Ձեր պատրաստած քուֆթան հաստատ շատ համեղ ու տարբերվող կլինի։ Մանրամասն տեսանյութում․

Rate article