Այս բաղադրատոմսով պատրաստված կաղամբը ստացվում է շատ համեղ և արագ է պատրաստվում: Համոզված ենք, որ այն ձեզ դուր կգա:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կաղամբ՝ 3կգ
- գազար՝ 300գ
- դափնետերև՝ 5 հատ
- սև հատիկավոր պղպեղ՝ 1թ.գ.
մարինադի համար.
- ջուր՝ 2.5լ
- աղ՝ 1/2 բաժակ
- շաքարավազ՝ 1/2 բաժակ
- 9% քացախ՝ 1/2 բաժակ
Պատրաստման եղանակ.
Պատրաստել մարինադը: Կաթսայի մեջ լցնել ջուրը, աղն ու շաքարավազը: Խառնել և դնել կրակին: Հասցնել եռման աստիճանի:
Գազարը մաքրել և անցկացնել քերիչով: Կաղամբը մանր կտրատել:
Կաղամբն ու գազարը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել պղպեղն ու դափնետերևը: Լավ խառնել գդալով:
Բանջարեղենային խառնուրդը լցնել կաթսայի մեջ: Մարինադին ավելացնել քացախը և ընդհանուր մարինադը լցնել կաղամբի վրա: Ծածկել ափսեով և որևէ ծանր առարկա դնել:
Թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո՝ 1 օր և այն պատրաստ է օգտագործման:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon