Ինչո՞ւ չի կարելի սմարթֆոն օգտագործել զուգարանում. մասնագետներ

ANIMALI CELEBRI

Մարդիկ հեռախոսով զուգարանում շատ ավելի ժամանակ են անցկացնում, քան առանց դրա, եւ դա կարող է հանգեցնել մի ամբողջ շարք խնդիրների, հավաստիացնում են մասնագետները։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, եթե մարդը երկար է նստում զուգարանում հեռախոսը ձեռքին, դա կարող է հանգեցնել հեմոռոիդալ հանգույցների գոյացման, այսինքն՝ հետանցքի երակների լայնացման։

Ընդհանուր պրակտիկայի բժիշկ Սառա Ջարվիսն ասել է, որ չարժե հեռախոսների հավելվածներն օգտագործել զուգարանում։ Նա ավելացրել է, որ թութքի խնդիրը բավական տարածված է Բրիտանիայում, պարզապես մարդիկ «լուռ տառապում են»։ Ավելին, միջինը չորսից մեկ մեծահասակ բրիտանացի բախվում է փորկապության խնդրին։

Ջարվիսն ավելացրել է, որ առաջ ոմանք պարզապես «իրենց հետ զուգարան էին տանում լավ գիրք, իսկ մեր օրերում գրքերը փոխարինվել են բջջային հեռախոսով»։ Բժիշկը խորհուրդ է տվել անջատել սարքը կամ այն թողնել ուրիշ սենյակում։

Իր հերթին, բժիշկ Լիզա Աքերլին ասել է, որ բոլոր նրանք, ովքեր հեռախոսը զուգարան են տանում, այն հիվանդությունների հարուցիչով վարակվելու վտանգին են ենթարկում՝ նորովիրուսից մինչեւ սալմոնելա։

Սակայն բժիշկը գրեթե համոզված է, որ մարդիկ չեն դադարելու անել դա, եւ մի քանի խորհուրդ է տվել։ Աջլիկներին նա խորհուրդ է տալիս զուգարանում հեռախոսը պահել ձախ ձեռքում  եւ այդ ձեռքով ոչնչի չդիպչել մինչեւ լվացվելը։ Այդպես միկրոբները ավելի քիչ հնարավորություն կունենան հայտնվելու սմարթֆոնի վրա, իսկ այնտեղից էլ՝ մարդու օրգանիզմում։

Rate article