«Ինձ հարցնում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել վարչապետին». Արտյոմ Երկանյան

ANIMALI CELEBRI

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես բազմիցս արտահայտել եմ կարծիքս այն մասին, որ առանց վարչապետի հրաժարականի երկրում կայունացման միտումներ չեն լինելու: Կարող ենք տարբեր կերպ վերաբերվել վարչապետի անձին:

Ինձ հարցնում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել վարչապետին». Արտյոմ Երկանյան | InfosArm

Բայց արձանագրենք մի անվիճելի փաստ` երկիրը պատերազմի հասցրած ու պատերազմում պարտված վարչակազմը չի կարող ունենալ իշխելու իրավունք: Դա վերաբերվում է ցանկացած երկրի: Եվ սա արձանագրողին չի կարելի մեղադրել նախորդ իշխանությունների օգտին քարոզի մեջ:

Ներկաների հեռացման պահանջը չի ենթադրում նախկիններին վերադարձնելու հրավերք: Ինձ հաճախ հարցնում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել գործող վարչապետին: Բայց ես ի՞նչ իրավունք ունեմ նման հարցերի պատասխանել: Այդ հարցի պատասխանը Սահմանադրության մեջ փնտրեք:

Դեռևս կա խորհրդարանական մեծամասնություն: Թող այդ մեծամասնությունը ընդունի գործադիր իշխանության լիարժեք տապալման ակնհայտ փաստն ու փորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն, որը բախկացած կլինի հիմական քաղաքական ուժերի համար ավելի ընդունելի անձանցից:Ի վերջո, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, այլ ոչ թե նախագահական: Ինչ ուզում եք ասեք, բայց գոնե ֆորմալ առումով մարդիք 2,5 տարի առաջ ձայն են տվել ոչ թե անձին, այլ կուսակցություններ միավորող դաշինքին: Քանի դեռ այդ դաշինքը շարունակում է վերահսկել խորհրդարանական մանդատների 50 տոկոսից ավելին, անձի հարցը իրենց որոշելու հարցն է:

Իսկ իմ քաղաքացիական իրավունքն է` պահանջել խորհրդարանական մեծամասնությունից այնպիսի գործադիր իշխանության ձևավորում, որը արտացոլում է այսօրվա քաղաքական իրավիճակի պատկերը ու ի զորու է դիմադրել առկա մարտահրավերներին:

Եվ եթե ես կոնկրետ անձին ասում եմ «հեռացիր», դա իմ իրավունքն է: Բայց դա չի նշանակում, որ ես իրավասու եմ մեկ ուրիշին ասել` «համեցեք»»:

Rate article