Իմ խոհանոցային պահարանների վրա երբեք չկա յուղ, կեղտ ու նստվածք․ պատմում եմ՝ թե ինչպես դրանք հեշտությամբ պահել անթերի մաքուր

ANIMALI CELEBRI

Կարծում ենք, որ այն կանայք, ովքեր հաճախ են պատրաստում, լավ գիտեն, թե ինչ է նշանակում յուղի նստվածք խոհանոցային պահարանների վրա։ Դրանք պետք է լվանալ առնվազն շաբաթական 1 անգամ, որպեսզի իրավիճակը չբարդանա, այլապես հետո գործը զգալիորեն կդժվարանա։ Կիսվում եմ տնական նյութի պատրաստման եղանակով, որը անվտանգ է և կարող է կիրառվել ցանկացած մակերես մաքրելու համար։

Այսօր ավելի շատ մարդիկ են հրաժարվում խանութներում վաճառվող քիմիական մաքրող միջոցներից, բացի այդ, դժվար է գտնել հատուկ խոհանոցի կահույքի համար նախատեսված միջոց։

Ահա լավագույն, մատչելի, արդյունավետ և էկոլոգիապես միջոցը, որը թույլ կտա ազատվել յուղի նստվածքից և այլ հետքերից։

ձեթ՝ 1ճ․գ․
սոդա՝ 1ճ․գ․
Ինչպես պատրաստել և կիրառել․

Միացնել ձեթն ու սոդան։ Պիտի ստացվի ոչ շատ խիտ զանգված։ Մանրակրկիտ խառնել։

Եթե մեծ է մակերեսը, որը մաքրելու կարիք ունի, ավելացրեք բաղադրիչների քանակը։

Դրա մեջ թրջեք սպունգը և քսեք կեղտոտված հատվածներին։ Ուժեղ շփել պետք չէ, պարզապես քսեք և թողեք մոտ կես ժամ։

Հետո մաքուր սպունգով հավաքեք միջոցի մնացորդները, շփել պետք չէ։

Եթե որոշ հատվածներ լավ չեն մաքրվել, նորից միջոց քսեք։

Մաքրելուց հետո չորացրեք պահարանները մաքուր չոր կտորով, որպեսզի դրանք խոնավ չմնան։

Այժմ ձեր կահույքը կլինի մաքուր ու կոկիկ։

Rate article