«Երկու կարևոր գործոն կա, որ զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին»․ Տիգրան Աբրահամյան

ANIMALI CELEBRI
«Երկու կարևոր գործոն կա, որ զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում կամ դանդաղեցնում է Ադրբեջանին՝ իր ագրեսիան ողջ սցենարով իրացնելու համար։
Առաջինը արցախցու չհանձնվող տեսակն է ու նույնիսկ այս ծանր իրավիճակում, եղած ռեսուրսների պայմաններում ինքնակազմակերպվումը։
Եվ երկրորդ, հատկապես երեկվանից Ադրբեջանի նկատմամբ աճող միջազգային ճնշումները։
ՌԴ-ն այս հարցում, բնականաբար ունի ամենամեծ շահագրգռվածությունը՝ 2-րդ ճակատի գոյությունը նրա համար մեծ խնդիրներ կստեղծի։
Ինչպես նաև՝ ՌԴ-ն ստորագրություն է դրել մի հայտարարության տակ, որն Ադրբեջանը հետևողականորեն խախտում է՝ կասկածի տակ դնելով նաև ՌԴ հեղինակությունը։
ՀԳ. Այս օրերին Արցախում շատ ծանր իրավիճակների ականատեսն եմ եղել՝ դժվարություններ, հիասթափություն, անորոշություններ, սակայն այս իրավիճակից դուրս գալու հնարավորություններ դեռ կան»։

Rate article