Երեկ ինքնաթիռի մեջ սարսափելի մի դեպքի ականատես եղա… խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին…

ANIMALI CELEBRI

Երեկ Մոսկվա-Երևան չվերթով վերադառնում էի տուն: 8-9 տարեկան տղան թղթե բաժակով եռման ջուր թափեց ոտքերին: Նա այնքան ուժեղ գոռաց, որ բոլոր մարդիկ վեր թռան տեղերից: Վազելով եկան ուղեկցորդուհիները, օգնություն էին առաջարկում, բոլոր կանայք իրենց պայուսկաներից ինչ-որ քսուքներ էին բերում: Իսկ փոքր տղան գոռում էր և խնդրում.

Հայրիկ, հայրիկ, խնդրում եմ, չծեծես ինձ, խնդրում եմ, չհարվածես…

24

Երեխան կարծես չէր զգում այրվածքի ցավը, նա գիտեր, որ հետո ավելի վատ է լինելու…գիտեր, դրա համար էլ վախենում էր: Գիտեր, որ իրեն պիտի ծեծեն: Նրա համար, որ ջուրը թափել էր իր վրա և այրվել: Երեխայի ձայնի մեջ այնքան վախ և սարսափ կար…ես 4 երեխաների մայր եմ, և չկարողացա զսպել արցունքներս:

Картинки по запросу /пожалуйста-не-бейте-своих-детей

Ավելի վատ տեսարան չէի տեսել կյանքումս. փոքրիկ նիհար տղա, առանց տաբատի, բարակ ոտքերին մեծ կարմիր հետքեր, իսկ կողքին նստած է ակնոցավոր հայրը և գոռում.

Ես քեզ ասում էի, որ զգույշ լինես, ասում էի, զգուշացնում:

 

Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին: Երբեք: Մի հարվածեք, եթե նույնիսկ նրանք ինչ-որ վատ բան են արել, եթե նույնիսկ երկուս են ստացել կամ հաց չեն կերել: Առավել ևս մի ծեծեք, եթե անզգուշությամբ իրենք իրենց ցավ են պատճառել:

Երեխաները՝ սեր են: Ցանկացած երեխա, նույնիսկ ամենաբարդ երեխան՝ ամենածանր բնավորությամբ, սեր է: Ձեր մեջ ուժ գտեք, եղեք պաշտպան, զրուցակից, այլ ոչ թե հակառակորդ: Արեք դա հանուն ձեզ և ձեր երեխայի:

Rate article