«Եթե մենք բոլորս միասին կարողանանք դա անել, բժշկական համակարգը չի հայտնվի ճգնաժամի մեջ». Լ. Գալստյան

ANIMALI CELEBRI

«Եթե մենք բոլորս միասին կարողանանք դա անել, բժշկական համակարգը չի հայտնվի ճգնաժամի մեջ». Լ. Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան շատ բնական է, որ այդ վիրուսը մեր մոտ պիտի հայտնվեր՝ ուզեինք, թե չուզեինք, ինչ էլ անեինք կամ չանեինք։ Դեռ մեր բախտը բերել է, որ լուրջ զբոսաշրջային երկիր չենք, թե չէ շատ ավելի վատ կլիներ վիճակը։
Խնդիրը նրանում է, որ մենք բոլորս՝ սկսած կառավարությունից վերջացրած յուրաքանչյուր քաղաքացու, մեր նախկինում արած ու հետագա քայլերով կարող ենք կանխել սրա տարածումն այն մասշտաբների, որը կարող է կոլապսի ենթարկել մեր առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող առողջապահական համակարգը։ Նույնիսկ գերազանց բժշկական համակարգ ունեցող երկրները չեն դիմանում դրան, քանի որ երկրաչափական պրոգրեսիայով աճող հիվանդների թիվը թույլ չի տալիս նորմալ բուժսպասարկում ապահովելը։
Հիմա մենք բոլորս՝ հատկապես կառավարությունում, պետք է այնքան պատասխանատու գտնվենք ու մտածված գործենք, որ մեր մոտ էլ հանկարծ վարակակիրների թիվը չսկսի աճել երկրաչափական պրոգրեսիայով։
Իսկ դրա միակ ճանապարհը շատ լուրջ անձնական պատասխանատու մոտեցնումն է, բոլոր ուղեցույցերին ծանոթանալն ու կիրառելը, իսկ պետական կառույցներն էլ պետք է կառանտինի կամ լրջագույն հսկողության տակ պահեն բոլոր կասկածելի դեպքերը՝ լինի դա դրսից եկած մարդկանց մոտ, թե ընդհանրապես դրսում չեղած։ Պետք է անընդհատ իրազեկում անել բոլոր հնարավոր եղանակներով ու անհրաշեշտ բոլոր սարքավորումների ու դեղամիջոցների առկայության ապահովում բուժհաստատություններում։
Եթե մենք բոլորս միասին կարողացանք դա անել, ապա աճի տեմպերը մեծ չեն լինի ու բժշկական համակարգը չի հայտնվի ճգնաժամի մեջ։
Առողջություն ու բարի ընթացք բոլորին»:

https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/2929009737122407

Rate article