Բերանում հալվող խրթխրթան գլանակներ՝ 3 հիմնական բաղադրիչից․․․ միշտ հաջող ու համեղ է ստացվում, պատրաստվում է պարզ բաղադրիչներից

ANIMALI CELEBRI

Իմ սիրելի բաղադրատոմսն է․ պատրաստվում է արագ ու ամենահասարակ բաղադրիչներից։ Կարող եք ընտրել ցանկացած միջուկ։

Թխվածքը երկար ժամանակ մնում է թարմ, հատկապես եթե պահեք փակ տոպրակի մեջ։

Անհրաժեշտ է․

  • կարագ՝ 100գ
  • թթվասեր՝ 100գ
  • ալյուր՝ 250գ
  • սոդա՝ 0,5թ․գ․

միջուկի համար․

  • կարագ՝ 50գ
  • ընկույզ՝ 150գ
  • շաքարավազ՝ 120գ

Ореховые трубочки с орехами - 1000.menu

Պատրատման եղանակ․

Սառացրած կարագը անցկացնել քերիչով՝ մաղած ալյուրի մեջ։ Խառնել, մինչ փշուր կստացվի։

Թթվասերը միացնել սոդայի հետ և ավելացնելով մյուս բաղադրիչներին՝ խմոր հունցել։ Փաթաթել տոպրակով և 30 րոպե պահել սառնարանում։

Մինչ այդ ընկույզը չորացնել թավայի մեջ, թողնել, որ սառի։ Մանրացնել, միացնել շաքարավազի և փափկած կարագի հետ։ Լավ խառնել ձեռքով կամ բլենդերով։ Միջուկին կարող եք ավելացնել չամիչ, ծիրանաչիր, սալորաչիր, կակաչի սերմեր։ 

Խմորը շատ բարակ գրտնակել, քառակուսիներ կտրել։ Յուրաքանչյուր կտորի եզրին միջուկ դնել և փաթաթել գլանակի պես։

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել գլանակները։

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի և գլանակնեը թխել 17-23 րոպե, դա կախված է ջեռոցից։

Երբ պատրաստի գլանակները թեթևակի սառեն, շաքարի փոշի ցանել և մատուցել։

Բարի ախորժակ։

 

Rate article