Արտակարգ դեպք․ բախվել են 30-ից ավել ավտոմեքենաներ

ANIMALI CELEBRI

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:


Ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:
Հրշեջ-փրկարարներն այդ մի քանի կիլոմետրանոց հատվածը ճանապարհային ոստիկանների ու Հրազդանի բժիշկների հետ ոտքով շրջում են, անհրաժեշտության դեպքում հոսանքազրկում են ավտոմեքենաները, փակում բագազաբալոններն ու պարզում՝ վիրավորներ կան թե ոչ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:

Երևան-Սևան մայրուղում իրար են բախվել 30-ից ավելի մեքենաներ

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, եթե ժամանակին ճանապարհն սպասարկող ճանշինը մշակեր մերկասառույց ճանապարհը, իսկ որոշ վարորդներ էլ ավտոմեքենաների տակ ունենային ձմեռային անվադողեր, ապա այս շղթայական վթարը տեղի չէր ունենա:

Rate article