Ավետ Բարսեղյանը՝ հեղափոխության մասին. «Սեր, վերադարձիր Հայաստան, քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել….»

ANIMALI CELEBRI

Ավետ Բարսեղյանը ինստագրամի իր էջում հեղափոխության վերաբերյալ այսպիսի գրառում է կատարել.

«Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս։

Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։

Հեղափոխությունը քննություն է

Հոգու

Տեսակի

Ընկերության

Խոսքի ու լռության

Հավատքի ու մտքի։

Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։

Նա ինքն է ընտրում Դեմքերին,ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։

Մեկնաբանություն գրելը երբեք չի դառնա Մասնագիտություն։

Ու էլի Մեծն Ժամանակն է որոշելու Ում անունները,Որ Էջում

և Ինչ տառերով գրի…

Աստված,աղոթիր Մեզ համար։

Սեր,վերադարձիր Հայաստան ,քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել….»

Rate article