Աստղիկ Սաֆարյանը՝ ոճային կերպարում

ANIMALI CELEBRI

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար:

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։ Նա կրում է սեւ վերնաշապիկ, նույն երանգի ջինսե տաբատ, բաց երկնագույն պիջակ։ Սիրված երգչուհին նուրբ շպարով է։ Կերպարը համալրել են ակնոցն ու բարձրակրունկները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը ջինսե հագուստ էր կրում՝ վերնաշապիկ, հետաքրքիր շրջազգեստ։ Կերպարն ամբողջացրել եէի սպիտակ սպորտային կոշիկներն ու աքսեսուարները՝ ժամացույց։ Աստղիկ Սաֆարյանն արտահայտիչ շպար էր ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ «Երբ ուրիշի ֆոտոշարքի ժամանակ 3 վայրկյանով քեզ էլ են նկարում մի երեք կադր»,- հրապարակումը մակագրել էր նա։

Rate article