Աստղագուշակ՝ փետրվարի 28-ի

ANIMALI CELEBRI

**Խոյ**. Կարելի է մեծ հաջողությունների հասնել առանց լուրջ ջանքեր ներդնելու: Բարենպաստ ժամանակ է խոշոր գնումների, տան դասավորության փոփոխման համար: Սիրային  հարցերում ձեզ սպասում են հաճելի անակնկալներ,  իսկ նշանի որոշ ներկայացուցիչների էլ սպասում են նոր ծանոթություններ:

 

**Ցուլ**. Փորձեք այսօր հնարավորինս շատ գործեր պլանավորել: Հաջող են անցնում գործարար բանակցությունները: Կարող եք հանդիպել  մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Տեղեկությունների հետ աշխատանքը կարող է ձեզ մեծ բավականություն պատճառել:

Iravunk.com | Աստղագուշակ՝ հունիսի 24-ի համար

**Երկվորյակ**. Կարող եք կյանքի կոչել այն, ինչ մտադրվել էիք եւ հաջողության հասնել նաեւ նոր գործերում: Սակայն հիշեք, որ այսօր արագ գործելու ժամանակն է: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, բազմախոստում ծանոթություններ: Կարող են այսօր լուծվել հին ընտանեկան խնդիրները:

 

**Խեցգետին**. Հեռու մնացեք չարակամ մարդկանցից: Հիմա հատկապես դուք խոցելի եք, եւ կարող եք դառնալ խաբերությունների զոհ: Ավելի շատ ժամանակ հատկացրեք այն գործերին, որոնք ձեր սրտով են: Բարդ հարցերը հետաձգեք:

 

**Առյուծ**. Աշխատավայրում հաջող կանցնեն տարաբնույթ քննարկումներն ու բանակցությունները: Դուք հեշտությամբ կհասնեք ցանկալի արդյունքների: Հարազատների հանդեպ եղեք ավելի ուշադիր: Կրճատեք ծախսերը, վերաբաշխեք ձեր բյուջեն: Խորհուրդ չի տրվում պարտք վերցնել:

 

**Կույս**. Ինքներդ որեւէ մեկին որեւէ խոստում մի տվեք եւ ոչ էլ հավատացեք առ ձեզ արված հավաստիացումներին: Խուսափեք զբաղվել այն ամենից, ինչի մասին ունեք մշուշոտ պատկերացում: Խուսափեք նաեւ անծանոթների կամ քիչ ծանոթների հետ տարբեր վայրեր այցելելուց: Միայն այս հորդորներին հետեւելու դեպքում օրը ձեզ համար կդասավորվի բարենպաստ կերպով:

 

**Կշեռք**.  Հանձնարարականների  կամ ղեկավար անձանց խնդրանքների հանդեպ եղեք հատկապես ուշադիր եւ պատասխանատու: Ղեկավարությունը պետք է նկատի ձեր ջանքերը: Շրջանցեք այն  մարդկանց, ովքեր միշտ դժգոհում են: Ուշադիր եղեք առողջության հանդեպ եւ աշխատեք չգերհոգնել:

 

**Կարիճ**. Այսօր կարող եք հաջողության հասնել եւ անձնական եւ գործնական կյանքում: Դուք տաղանդավոր չեք, պարզապես աստղերն են այսօր բարեհաճ ձեր նկատմամբ: Մեծ է անսովոր հանդիպումների եւ անակնկալ ծանոթությունների հավանականությունը:

 

**Աղեղնավոր**. Թուլանալ պետք չէ, այլապես կա ռիսկ, որ կկորցնեք ձեր դիրքերն աշխատավայրում: Կարող են տհաճություններ պատճառել անախորժություններն աշխատավայրում կամ անձնական կյանքում: Այսօր հատկապես կարեւոր է, որ դուք լինեք ուժեղ եւ եռանդուն: Խնայեք ուժերը:

 

**Այծեղջյուր**. Մասնագիտական տեսանկյունից օրը բավականին բեղմնավոր է: Կարող եք հետագա գործողությունների պլաններ կազմել, լուծել առաջնահերթ խնդիրները: Գործեր շատկլինեն, սակայն եւ հիշեք, որ առանց աշխատելու արդյունքի չեք հասնի: Հաջող կդասավորվեն գործնական հանդիպումները, բանակցությունները, ուղեւորությունները:

Մարտի 26-ի աստղագուշակ․ Աղեղնավորներ՝ աշխատեք ոչ մի տեղ չգնալ և զբաղվել առօրյա գործերով․․․ – Ամենաթարմ նորությունները

**Ջրհոս**. Ակտիվ գործողությունների օր չէ այսօր: Նախապես ներկայացված առաջարկներին այսօր պատասխանելու կարիք ամենեւին չկա: Սպասեք մի քանի օր եւս: Ճիշտ կանեք այսօր միայն գնահատեք սեփական հնարավորություններն ու կարողությունները` գործերի տարբեր սցենարային զարգացումների դեպքում: Շատ հավաստիացումներ կլսեք, սակայն հավատալ պարզապես պետք չէ:

 

**Ձկներ**.  Իրական նպատակներ դրեք ձեր առաջ եւ անվարան քայլեցեք դեպի դրանք: Օրվա ընթացքում կպահպանվի լավ տրամադրությունը: Աշխատեք խորամանկությունների չդիմել, այլապես ամեն բան կբացվի եւ կհայտնվեք վատ վիճակում: Նոր ծանոթություններ հնարավոր են, իհարկե, եթե դուք լինեք նախաձեռնողը:

ads-ad1″ class=”quads-location quads-ad1″>

Rate article