Աստծուն խնդրեցի, որ ողջ հետ գա ամուսինս ու ինչ պետք է կտամ… ողջ հետ եկավ, բայց կարևոր մեկից ինձ զրկեց Աստված…

ANIMALI CELEBRI

Սաթենիկ Աահակյանը գրում է. 2020թ սեպտեմբեր ամիսն էր, գիտեի որ հղի էի, բայց դեռ չէի գնացել ստուգման։ Ամուսինս աշխատում էր Երևանում ու սպասում էի մի աշխատանքային օր տանը մնար գնայինք, որ ինքը լսեր երեխայի սրտիկը։ Մեծ աղջիկս 1,3 տարեկան էր։Ու սեպտեմբերի 27-ին իմացանք, որ սկսվել էր պատերազմը, որ խոսացինք իրար հետ ասաց հենց գամ տուն կամավորագրվելու եմ, ու ոչ մի դեպքում չի քննարկվում ասածս։ Ու ես իր բնավորությունը իմանալով ոչ մի բան չասացի, համ էլ ասում էին շաաատ են կամավորները ու չեն տանում կամավորներին,
դրա համար հանգիստ էի։Սեպտեմբերի 28_ին եկավ ու գնացինք հիվանդանոց, շաատ էին հղիները ու որոշեցինք, որ գնանք ինքը կամավորագրվի նորից հետ գանք հիվանդանոց։ Գնացինք ու ես մեքենայի մեջ սպասում էի իրեն ու մեկ էլ եկավ թե 15 րոպեից ավտոբուսը շարժվում է տանում են Կիրովական հետո պարզ կլինի՝ ուր…

Ու ես մնացի մենակ դարպասների առաջ կանգնած արցունքներն աչքերիս… 2 օր մնաց Կիրովականում ու էնդեղից պիտի ցրեին ու ես Աստծուն խնդրեցի որ ողջ հետ գա ամուսինս ու ես ինչ պետք է կտամ… ու փառք Աստծո ողջ հետ եկավ ամուսինս։ Բայց

կարևոր մեկից ինձ զրկեց Աստված։ Երևի խնդրանքս չմերժեց։ իսկ ես չհասկացա իմ խոստման լրջությունը։ Կորուստներ ունեցանք բոլորս ու դարձանք որդեկորույս մայրեր Տիեզերքը լսում է մեզ ու ի կատար ածում ցանկությունները…

 

Rate article