Աշխատում է անխափան, իսկ հագուստն ավելի լավ է լվացվում. մի քանի կարևոր կանոն՝ լվացքի մեքենայի խնամքի վերաբերյալ

ANIMALI CELEBRI

Մոտ 15 տարի է, ինչ օգտագործում եմ ավտոմատ լվացքի մեքենա, ու բնական է, որ այն մի քանի անգամ դուրս է եկել շարքից: Երբ հերթական անգամ վարպետը փոխեց որոշ դետալներ, լվացքի մեքենայի խնամքի վերաբերյալ խորհուրդներ տվեց, որ ստիպված չլինեմ նորը գնել:

Այդ պահից անցել է 5 տարի, ու մեքենան դեռ անխափան աշխատում է, քանի որ հետևում եմ կանոններին:

Մաքրում ենք գրպանները

Եթե գրպանում մնացել են մանրուքներ, թղթեր, տուժում են ոչ միայն դրանք, այլև հենց լվացքի մեքենան: Հատկապես վտանգավոր են մետաղադրամներն ու մետաղական մասնիկները: Դրանք մտնում են մեքենայի մեխանիզմի մեջ ու կարող են հանգեցնել անսարքության:

Պարտադիր օդափոխում
Եթե լվացքի մեքենան լավ չի աշխատում, դրա դռնակը բաց պահեք: Ըստ վարպետի, յուրաքանչյուր լվացքից հետո մի քանի րոպեով բաց թողնելը բավական չէ: Օդի հասանելիությունը օգնում է դանդաղեցնել մետաղական դետալների ժանգոտման գործընթացը:

Օդափոխել պետք է առնվազն 1 ժամ:

Քիչ հագուստ լվանալ

Չարժե միացնել մեքենան երկու-երեք թեթև հագուստի համար: Այդպես օգտագործվում է միևնույն քանակությամբ ջուր և փոշի, ինչն այնքան էլ ձեռնտու չէ: Բայց և պետք էլ չէ ծանրաբեռնել մեքենան՝ թմբուկի մեջ մի կերպ խցկելով իրերը:

Ճիշտ քանակությամբ փոշի

Հագուստի վրա վատ է ազդում փոշու և ոչ բավարար քանակը, և չարաշահումը: Ծանոթացեք լվացքի փոշու փաթեթավորման վրա նշված չափաբաժնին:

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

Rate article