Այս մարդը որոշել է ռեկորդ սահմանել և չի քնել 264 ժամ. ի՞նչ է պատահել նրա առողջության հետ

ANIMALI CELEBRI


Քունը զբաղեցնում է մեր կյանքի մեկ երրորդ մասը և անհրաժեշտ է օրգանիզմի առողջ գործունեության համար : Սակայն մարդը սիրում է ինքն իր վրա փորձարկումներ կատարել՝ հայտնաբերելու համար ուղեղի գաղտնի ունակությունները : Այսպես, երկու դպրոցական որոշել են ստուգել, թե ինչ կլինի մարդու հետ երկար ժամանակ չքնելու դեպքում : Նախագիծը մտածվել է 1963 թ. Բրյուս Մաքալիստերի և Ռենդի Գարդների կողմից : Երիտասարդները լի էին էնտուզիազմով :

Ավելի վաղ Գոնոլուլուի մի բնակչ ռեկորդ էր սահմանել՝ արթուն մնալով 260 ժամ շարունակ : Ի սկզբանե աշակերտները որոշել էին ավելի բարձր ռեկորդ սահմանել և տեսնել, թե քնի բացակայությունն ինչ ազդեցություն կունենա բասկետբոլ խաղալու վրա :

Ռենդիի վիճակը գնահատելու համար, ով չէր քնել արդեն մի քանի օր, պարբերաբար ստուգում էին նրա՝ ձայներն ու հոտերը տարբերելու ունակություն : Սկզբում նրա մոտ ամեն ինչ նորմալ էր, հետագայում սկսեց հարցերին ոչ միանշանակ ու դանդաղ պատասխանել, ապա՝ զգայուն դառնալ հոտերի նկատմամբ : Որպեսզի երիտասարդ տղան չքնի, նրան մշտապես զբաղեցնում էին բոուլինգով կամ բասկետբոլով : Հարկէ նշել, որ խաղում նրա ունակություններն իսկապես ավելի լավացան : Փորձը շարունակվում էր և արդեն իսկ գրավում ԶԼՄ-ների ուշադրությունը : Ինչ-որ պահի դրա մասին լուրերը թերթերի առաջին էջում հայտնվեցին՝ Քենեդիի մահվան և The Beatles խմբի ելույթի լուրերի հետ միասին :

Երբ Ռենդին արդեն արթուն էր 264 ժամ, նախկին ռեկորդն արդեն գոյություն չուներ և պաշտոնապես փորձը հասել էր իր ավարտին : Տղային տեղափոխեցին ռազմագիտական հոսպիտալ՝ ուսումնասիրելու համար նրա ուղեղի աշխատանքը : Հետազոտությունները ցույց տվեցին, որ երիտասարդի ուղեղը մշտապես քնի մեջ է հայտնվել և դուրս եկել դրանից : Հետազոտություններից հետո Ռենդին քնել է 14 ժամ և կարող էր շարունակել, եթե զուգարանի կարիք չզգար : Սկզբնական շրջանում ոչ մի հետևանք քնի բացակայությունը նրա վրա չթողեց, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ռենդին սկսել է անքնությամբ տառապել և չի կարողացել այդ խնդիրը հաղթահարել տարիներ շարունակ :

Rate article