Այսպիսի միջուկով նրբաբլիթ հավանաբար չեք փորձել…սա համի գագաթնակետն է…ուղղակի խելքահան է անում

ANIMALI CELEBRI

Արդյո՞ք փորձել եք պատրաստել նրբաբլիթները որևէ հետաքրքիր միջուկով: Այսօր ներկայացնում ենք հանճարեղ բաղադրատոմս, որը չի կարող դուր չգալ որևէ մեկին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 1 բաժակ
  • կաթ՝ 250մլ
  • ջուր՝ 1 բաժակ
  • ձու՝ 4 հատ
  • աղ՝ 1թ.գ.
  • ձեթ՝ 2ճ.գ.
  • խոզապուխտ՝ 250գ
  • սունկ՝ շամպինյոն՝ 200գ
  • սոխ՝ 1 հատ
  • խիտ թթվասեր՝ 1 բաժակ
  • քերած պանիր

Պատրաստման եղանակ.

Սկզբում պատրաստել խմորը:

Ալյուրին ավելացնել աղ, ձու, ձեթ, խառնել: Լցնել կաթն ու ջուր, կրկին լավ խառնել:

Պատրաստել միջուկը:

Կտրատել սոխը, տապակել, ավելացնել կտրատած սունկը, շոգեխաշել 10 րոպե: Կտրատել խոզապուխտը, ավելացնել սնկին, լցնել թթվասերը և եփել 5 րոպե:

Սկսել թխել նրբաբլիթները: Տաքացրած թավայի մեջ հերթականությամբ թխել բարակ շերտերը:

Պատրաստի շերտերի վրա մի գդալ միջուկ դնել և փաթաթել: Դնել տապակի մեջ, քերած պանիր լցնել և թխել տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, մինչ կարմրելը: Կամ կարող եք ուղղակի տապակել կարագի մեջ՝ առանց պանիր ավելացնելու:

Բարի ախորժակ:

Rate article