Ամուսինս պահանջում է, իսկ ես վախենում եմ…

ANIMALI CELEBRI

Հարսանիքից ուղիղ 1 տարի անց ծնվեց մեր որդին: Մենք բոլորս պաշտում էինք նրան, ջանք չէինք խնայում հանուն մեր միակ որդու:

Սակայն, երբ Արսենը 17 տարեկան էր, սարսափելի վթարի ենթարկվեց: Բժիշկները երկար ժամանակ պայքարում էին նրա կյանքի համար: Ի վերջո, որդուս հաջողվեց փրկել, բայց հիմա նա ամբողջովին անշարժացած է և այդպես կմնա ամբողջ կյանքում: Նրան մշտական խնամք է անհրաժեշտ, օրը 24 ժամ: Ինձ համար դա դժվար չէ, ես երջանիկ եմ, որ որդիս ողջ է մնացել: Ես պատրաստ եմ ամբողջ օրը նստել տղայիս կոքին:

Картинки по запросу Муж требует, а я боюсь

Ես արդեն 37 տարեկան եմ, բայց ամուսինս և մեր բոլոր հարազատները պնդում են, նույնիսկ պահանջում, որ ևս մի երեխա ունենամ: Ամուսինս առողջ ժառանգ է ուզում, իսկ հետագայում նաև թոռներ: Ծնողներս էլ նույն կարծիքի են, նրանք ասում են, որ ես ինձ թաղել եմ հաշմանդամ որդուս կողքին:

Բայց ես չեմ ուզում: Ես վախենում եմ, որ նոր երեխան կխլի իմ ամբողջ ժամանակը: Չէ որ ես նրան նույնպես պիտի խնամեմ: Իսկ Արսե՞նը, ո՞վ կմտածի նրա մասին:

Ամուսինս ասում է, որ խնամող կվարձի, բայց ես որդուս չեմ վստահի ինչ-որ կողմնակի կնոջ:

Ամուսնուս սիրում եմ, նա ինձ նույնպես, ցավում ենք, որ այսպես եղավ: Հասկանում եմ ամուսնուս ցանկությունը, բայց չեմ ուզում դավաճանել որդուս, նրա համար հիմա շատ դժվար է, ավելի դժվար, քան որևէ մեկիս համար…

 

Rate article