Ամուսինս ինձ ամեն հարցում աջակցում էր, սակայն երբ փոքր որդիս դարձավ 3 տարեկան, նա հավաքեց իրերն ու հեռացավ

ANIMALI CELEBRI

Երբ լրացավ իմ 18 տարեկանը, ես ու ընկերս որոշեցինք ամուսնանալ։ Նա ինձանից 20 տարով մեծ էր, բայց դա ինձ բոլորովին չէր վախեցնում։ Ամեն ինչ կարծես ֆիլմում լիներ։ Ես իսկապես երջանիկ էի։ Մի քանի ամիս անց հղիացա, ունեցա դստերս։ Իսկ մի տարի անց էլ ծնվեց մեր որդին, ում մասին ամուսինս շատ էր երազում։ Մեզ մոտ ամեն ինչ լավ էր, թվում էր, թե անթերի ընտանիք ենք, սակայն երբ լրացավ որդուս 3 տարեկանը, ամուսինս ուղղակի հավաքեց իրերը և հեռացավ տնից։

Картинки по запросу Муж меня всегда и во всем поддерживал, но когда сыну исполнилось 3 года — собрал вещи и ушел

Դա մեր կյանքում ամենամռայլ և բարդ շրջանն էր, ես անդադար արտասվում էի, գումարը չէր բավականացնում նույնիսկ տարրական գնումները կատարելու համար։ Ես գիշերներն աշխատում էի՝ երեխաներիս տանը միայնակ թողնելով։ Պարզապես այլ ելք չունեի։

Շուտով երկու փոքրիկներս գնացին մանկապարտեզ, ես լավ աշխատանք գտա։ Ընթացքում մեքենա գնեցի, ամռանը երեխաներիս ծով տարա։ Մի օր էլ հայտնվեց նախկին ամուսինս, ումից այդքան ժամանակ ոչ մի լուր չունեինք։ Նա եկել և ներողություն էր խնդրում։ Ես, բնականաբար, մերժեցի նրան և թույլ չտվեցի նույնիսկ տեսնել երեխաներին։ Ավելի ուշ ինձ դատարանից ծանուցում եկավ, որ երեխաներիս հայրը փորձում է խլել երեխաներիս։ Բարեբախտաբար, ինձ հաջողվեց շահել դատը։

Միայն մի քանի ամիս անց իմացա, թե որն էր նրա հայտնվելու պատճառը․ պարզվեց, որ նախկին սկեսրայրս իր ողջ ունեցվածքը ժառանգել է թոռներին, և բնականաբար, մինչ նրանց չափահաս դառնալը այդ ամենը պիտի տնօրինի այն ծնողը, ում հետ նրանք ապրում են։

Картинки по запросу Муж меня всегда и во всем поддерживал, но когда сыну исполнилось 3 года — собрал вещи и ушел

Այժմ ոչ մի բանի պակաս չունենք, շատ լավ ենք ապրում։ Եվ ես շնորհակալ եմ ճակատագրին, որ այն ժամանակ թևաթափ չեղա և կարողացա մեզ հանել դժվարին իրավիճակից։

նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

 

Rate article