Ադրիանան Ու Մարիամը Հարսի Կերպարում Են․ Հակոբի և Արմենի Նոր Առաջին Մանրամասներն․ Լուսանկարներ և Տեսահոլովակ

ANIMALI CELEBRI

 

Երգիչ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը վաղը կներկայացնեն իրենց «Լույսից լուսե» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որի առաջին մանրամասները վստահել են Tert.am Life-ին։

Հակոբը մեզ հետ զրույցում ասաց, որ սա մեղեդային, ռոմանտիկ ոճում իրենց առաջին աշխատանքն է, իսկ տեսահոլովակը, ըստ կատարողի, յուրահատուկ է։ Այս հոլովակում նկարահանվել են նրանց, գրեթե, բոլոր տեսահոլովակների հերոսուհիները՝ բացառությամբ Մարինկա Խաչատրյանի, որին փոխարինել է Մարիամ Ալեքսանյանը։ Թե ինչու երկրպագուները Մարինկային չեն տեսնի կատարողների ամփոփիչ տեսահոլովակում, Հակոբը մեկնաբանել չցանկացավ, միայն ծիծաղելով նշեց․ «Թող դա այդպես էլ հարցական մնա»։

Տեսահոլովակի սկիզբն արկածներով է սկսվել։ Հակոբի խոսքով՝ զվարճալի դեպք է տեղի ունեցել կապված Մարիամ Ալեքսանյանի անունը գաղտնի պահելու հետ․ «Հետաքրքիր բան ստացվեց, որոշել էինք, որ հերոսուհիներից մեկին չենք բացահայտելու մինչև վերջին պահը, սակայն Youtube-ում պատահաբար բացահայտվեց մեր հերոսուհին, քանի որ տեխնիկական խնդրի արդյունքում անոնսը ժամանակից շուտ է հրապարակվել: Դերասանուհի Մարիանուշ Գրիգորյանին ևս կտեսնեք հոլովակում, մեր գրեթե բոլոր տեսահոլովակներում հերոսուհու մոր կերպարում  նա է»։

Հակոբը նշեց, թե սա իրենց տեսահոլովակների շարքի հետաքրքիր վերջաբանն է, որը կունենա շարունակություն։

«Տեսհոլովակի  գաղափարն ունեցել ենք 8-9 ամիս առաջ, մոտավորապես պատկերացնում էինք, որ տեսահոլովակն այս տեսքն է ունենալու, իհարկե, աշխատանքային փուլում որոշ փոփոխություններ եղան, այդ թվում՝ Մարինկային փոխարինելը,- ասաց նա ու հավելեց,- կարելի է ասել, որ առաջին անգամ ենք նման մեղեդային ստեղծագործություն ներկայացնում։ Երաժշտության հեղինակը Նարեկ Մակարյանն է, խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը, գործիքավորումն իրականացրել է Էդգար Ալեքսանյանը,  տեսահոլովակը գլխավոր օպերատորը Սուրեն Թադևոսյանն է իր թիմով, ռեժիսորն էլ ես եմ։ Մենք հեթականությամբ  ներկայացնում ենք մեր ստեղծագործությունները: Առհասարակ, Արմենը շատ առաջ է աշխատում, օրինակ, երեկ խոսում էին 2022 թվականի մասին։ Մենք շատ առաջ ենք,  իսկապես շատ-շատ ենք սպասում մեր երգերին, օրինակ այս գործին՝ «Լույսից լուսե»-ին երկու տարի է, ինչ սպասում էինք»։

Կոմերցիոն տեսանկյունից ևս, ըստ Հակոբի, տեսահոլովակը հետաքրքիր է․ «Իհարկե, ուզում ենք, որ շատ մարդ տեսնի մեր աշխատանքը, որովհետև սա մաքուր էստրադային ստեղծագործություն է։ Կոմերցիոն առումով էլ շատ հաջող երգ է։ Չգիտեմ դիտումներն ինչպես կլինեն, բայց ամենակարևորն այն է, որ մենք արել ենք այն, ինչ սիրում ենք, ինչը մեր գլխավոր սկզբունքն է։ Սիրո մասին մեղեդային շատ ստեղծագործություններ են եղել, որոնք մեզ առաջարկել են, բայց ընտրել ենք այս մեկը, որովհետև մեր սրտին ամենաշատը սա կպավ: Չնայած նման մտադրություն չենք ունեցել, բայց մեր ընկերներից ում ցույց ենք տվել, հուզվել են։ Սյուժեն և մեր տեսահոլովակների հետ կապված մտքերը, գաղափարներն իմն են, ռեժիսորի հետ չենք աշխատում»։

 

Rate article