Ադրբեջանի ԶՈւ-ն 3 ական է արձակել Խնապատ գյուղի ուղղությամբ. 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում

ANIMALI CELEBRI
Ադրբեջանի ԶՈւ-ն 3 ական է արձակել Խնապատ գյուղի ուղղությամբ. 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:

Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը»:

Rate article